Saturday, 25 07 2026
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում

ԱՄՆ-ում նշում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցը (լուսանկարներ)


ԱՄՆ-ում այսօր նշում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցը: Զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Նյու-Յորքում` Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների նախկին տեղում, ինչպես նաև Պենտագոնի մոտ և Փենսիլվանիայում` այնտեղ, ուր ընկել էր ահաբեկիչների կողմից գրավված վերջին ինքնաթիռը:


Նյու-Յորքում, այնպես ինչպես ամեն տարի, կկարդան երկվորյակ աշխատարկների փլուզման հետևանքով զոհված բոլոր անձանց և 4 ինքնաթիռներում պատանդ վերցված ուղևորների անունները: 4 անգամ կհայտարարվի մեկ րոպե լռություն, բոլոր այն րոպեներին, երբ կործանվել էին ինքնաթիռները:


Նյու-Յորքում կբացվի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որտեղ գրված կլինեն բոլոր զոհերի անունները:


Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլոր միջոցառումներին կմասնակցի նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ, որի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը բախվեց իր պատմության մեջ աննախադեպ հարձակման:


Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները տվյալներ են ստացել, համաձայն որի սեպտեմբերի 11-ի 10-ամյա տարելիցի կապակցությամբ Ալ-Կաիդան մտադիր է նոր ահաբեկչություններ իրականացնել Նյու-Յորքում և Վաշինգթոնում, ինչի կապակցությամբ երկրի անվտանգության ծառայություններն անցել են խստացված հերթապահության:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ է Ալ-Կաիդայից, իսկ ահաբեկչությունն անպայման պարտություն կկրի:


Հիշեցնենք, որ 10 տարի առաջ այս օրը` 2001թ-ի սեպտեմբերի 11-ին, Ալ-Կաիդայի գրոհայինները առևանգել էին 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճել էին Նյու-Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքեր աշտարակների  մեջ, մի ինքնաթիռ ընկել էր Պենտագոնի վրա, ևս մեկը, ուղևորների ակտիվ դիմադրության և հերոսության արդյունքում, չէր հասել իր նպատակակետին և ընկել էր Փենսիլվանիա նահանգում:


Սեպտեմբերի 11-ի զոհերի թիվն անցել էր 3000-ը: Ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը NATO-ի ուժերի հետ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով  լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Աֆղանստանում և տապալեց Տալիբան շարժման իշխանությունն այդ երկրում: Ահաբեկիչների դեմ համաշխարհային պայքարն այդ օրվանից հետո նոր փուլ մտավ:


Նշենք, որ Ալ-Կաիդայի առաջնորդ, սեպտեմբերի 11-ի գլխավոր կազմակերպիչ Ուսամա Բեն Լադենին ամերիկյան հատուկջոկատայինները գտան և ոչնչացրեցին միայն այս տարվա մայիսին:


 









Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում