Tuesday, 28 07 2026
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա

Ֆրանսիան կմտնի՞ պատերազմի մեջ

Աֆրիկայում թեժ է, ու այդ թեժացումը, որի էպիկենտրոնն այսօր Նիգերն է, էապես շոշափում է Հայաստանի համար կարևոր պետության շահերը՝ Ֆրանսիայի: Ընդ որում, շոշափում է այսպես ասած ոչ այնքան դրական համատեքստում: Նիգերում տեղի է ունեցել զինված ապստամբություն, հեռացվել է գործող նախագահը, և առաջիններից մեկը, որ արել է իշխանության եկած նոր խումբը, դադարեցրել է Ֆրանսիա ուրանի արտահանումը: Ընդհանրապես, Նիգերում հնչում են պրոռուսական կարգախոսներ և հակաֆրանսիական հայտարարություններ: Իսկ ուրանը Ֆրանսիայի, ու նաև այդ համատեքստում եվրոպական տնտեսության համար ունի էական  նշանակություն, և հատկապես Նիգերի ուրանը:

Բանն այն է, որ Ֆրանսիայի էներգետիկայի մոտ 80 տոկոսն ապահովվում է ատոմային կայանների միջոցով: Այդ իմաստով, Ֆրանսիան Եվրոպայում որոշակիորեն բացառիկ էներգետիկ անկախություն ունեցող երկիր է, ինչն իր հերթին Ֆրանսիայի քաղաքական միջազգային ներուժի կարևոր բաղադրիչ է: Սակայն, այդուհանդերձ, ատոմակայաններն էլ ունեն վառելիքի պահանջ և դա ուրանն է, որի մոտ 35-40  տոկոսը Ֆրանսիան ներկրում է Նիգերից: Հետևաբար, կարելի է պատկերացնել, թե Նիգերից դեպի Ֆրանսիա ուրանի արտահանման դադարեցումը ինչպիսի խնդիր է Ֆրանսիայի համար: Դա խնդիր է նաև այն առումով, որ ներկայումս աշխարհում ուրանի պահանջարկը ավելին է, քան համաշխարհային արտահանման ծավալը: Պահանջարկը մոտ 20 հազար տոննայով գերազանցում է առաջարկին, հետևաբար կա ուրանի համաշխահային դեֆիցիտ:

Անկասկած է, որ դա զգալի հարված կարող է լինել Ֆրանսիայի համար: Ի՞նչ կանի Փարիզը, կպայքարի՞ Նիգերում իշխանությունը վերադարձնելու համար, թե՞ կհամակերպվի Նիգերի հանդեպ տնտեսա-քաղաքական ազդեցության կորստին, ինչպես Մալիի և Բուրկինա Ֆասոյի դեպքում: Ընդ որում, դա կարող է շղթայական շարունակության բերել հարևան Սենեգալում, աֆրիկյան այլ երկրներում, որտեղ Ֆրանսիան պահպանում է իր բազմակողմ և նուրբ ազդեցությունը: Աֆրիկայում դիրքերի թուլացումը կբերի Ֆրանսիայի միջազգային դիրքերի թուլացման, դա անխոս, հատկապես նկատի ունենալով այն, որ ներկայումս ընթացող համաշխարհային պատերազմի, աշխարհակարգի վերափոխման բարդ ու ծանր գործընթացի առանցթային բաղադրիչներից մեկը գերտերությունների պայքարն է Աֆրիկայի և դրա ռեսուրսների համար: Այդ պայքարում անխոս առաջատարներն են ԱՄն, Չինաստանն ու Ռուսաստանը, բայց դրանում առկա է նաև Բրիտանիայի, Թուրքիայի, որոշակի իմաստով արդեն նաև Իրանի մասնակցությունը:

Ֆրանսիայի համար Աֆրիկան ազդեցության ավանդական գոտի է, ֆրանսիական «կայսրության» և ներկայիս ֆրանսիական աշարհաքաղաքականության պահպանվող ուժի աղբյուրներից մեկը, որի կորուստը սակայն բավականին իրական սպառնալիք է: Դա էլ սրում է հարցը՝ Ֆրանսիան կմտնի՞ Նիգերի համար ուղղակի կամ անուղղակի պատերազմի մեջ, թե՞ ոչ: Այդ պատերազմը կարող է վարվել աֆրիկյան այլ երկրների միջոցով: Արևմտյան Աֆրիկայի երկրների միավորումը արդեն իսկ հայտարարել է, որ Նիգերի օրինական նախագահին չվերադարձնելու դեպքում իրենք մշակում են ռազմական գործողությունների պլան: Հասկանալի է, որ այդ պլանը չի կարող իրագործվել, եթե չունենա իր թիկունքին ուժեղ աշխարհաքաղաքական խաղացող: Որևէ մեկը առավել մոտիվացված չէ այդ հարցում, որքան Ֆրանսիան: Եթե Փարիզն այդ հարցում մտնի պատերազմի մեջ, իր դիրքերը պահելու և ախարհաքաղաքական ներուժի էական կորստի վտանգը չեզոքացնելու համար, ապա այդ իրողության ազդեցությունը զգալի է լինելու բոլոր այն ուղղություններում, որոնցում Ֆրանսիան նախանշել է քաղաքական էական հետաքրքրություններ, այդ թվում և Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում