Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Առևտրի առաջարկ Ս. Սարգսյանին. Եվրոպան փակում է Մարտի 1-ի էջը

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ընդունել, որը ներկայացվելու է ԵԽԽՎ լիագումար նիստին: Այդ նախագծում Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բավական ուշագրավ եզրահանգում կա: Բանաձևի նախագծի հեղինակները կարծում են, որ համաներումը, ինչպես նաև Մարտի 1-ի քննությանը նոր թափ հաղորդելու հավաստիացումն ու ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը նշանակում են, որ Մարտի 1-ի էջը վերջապես կարելի է համարել փակված: Սա առնվազն տարօրինակ ձևակերպում է, որի հեղինակները կա՛մ հանդես են բերում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ լիակատար անտեղյակություն և ոչ կոմպետենտություն, կա՛մ էլ ցուցաբերում են բացահայտ անկողմնակալություն, քաղաքական առևտրի նախանշաններ կամ առաջարկ: Այլ կերպ դժվար է պատկերացնել Մարտի 1-ի խնդրի մասին այդօրինակ ձևակերպում:

Տարրական տեղեկությունների տիրապետելն անգամ բավարար է հասկանալու համար, որ Հայաստանում Մարտի 1-ի էջը կարող է փակվել միայն այն դեպքում, երբ բացահայտվեն տասը մարդու սպանության մեղավորները և այդ ամենի կազմակերպիչները՝ սկսած օրվա վաղ առավոտյան Ազատության հրապարակում կատարված դեպքերից: Միայն այդ հարցում հստակ պատասխաններ ստանալու դեպքում է հնարավոր լինելու Մարտի 1-ի էջը համարել փակված: Եվ դա ոչ թե զուտ իրավական տրամաբանություն է, այլ բարոյա-քաղաքական: Որովհետև կասկած չկա, որ հնարավոր է, իհարկե, առանց հանցագործությունների լիակատար բացահայտման, քաղաքական համաձայնության հանգել Մարտի 1-ի էջը փակելու հարցում: Բայց դա կլինի պարզապես անբարոյականություն, որովհետև խոսքը ոչ թե լոկ բռնության, այլ մարդկային կյանքերի, ընտանիքների ճակատագրերի մասին է:

Մարտի 1-ի էջը փակել-բացելը որևէ ուղղակի կապ չի կարող ունենալ ո՛չ համաներման, ոյչ ներքաղաքական երկխոսության և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հրապարակային ցուցադրական ցուցումների կամ հանձնարարականների հետ: Մարտի 1-ի էջը մի բանի հետ կապ ունի` բացահայտվո՞ւմ են այդ օրվա իրադարձությունները իրավական տեսանկյունից, թե՞ չեն բացահայտվում: Եվ երբ որևէ եվրոպացի հեղինակ կարող է գրել մի այդպիսի նախադասություն, դրանով նա ընդամենը կարող է բացահայտել եվրոպական հիմնարար արժեքներին և բարոյական նորմերին իր անհամապատասխանությունը և անհամարժեքությունը, ուրիշ ոչինչ: Առավել ևս երբ խոսքը վերաբերում է մարդկային ճակատագրերին, պետք է լինել հստակ, կոնկրետ և հարցադրումներն էլ կատարել խիստ հասցեական: Գուցե եվրոպացիներն արդեն ձանձրացել են Մարտի 1-ից և հոգնել են Հայաստանի իշխանության հետ այդ հարցում գլուխ դնելուց, բայց դա արդեն իրենց անձնական խնդիրն է, որը, սակայն, իրավունք չի տալիս եվրոպաներում Մարտի 1-ը փակելու մասին բանաձևեր դնել շրջանառության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում