Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայկական պետականության գոյության հարցը. դա չպետք է լինի հրապարակային

Հայաստանն այս ռեգիոնում որպես պետություն կարող է գոյություն ունենալ որևէ արտաքին ուժի հովանիո՞վ, թե՞ ինքնուրույն, իր կարողությամբ: Այդ հարցադրումը Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում հատկապես ակտիվ է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Հարցին անդրադարձ է եղել նաև Դիլիջանում վարչապետ Փաշինյանի ու դպրոցականների հանդիպմանը: Հարցը իսկապես կարևոր է, սակայն այն կարծես թե իր կարևորությամբ հանդերձ չունի հասարակական-քաղաքական միջավայրում բավարար քննարկման մակարդակ, ինչպես նաև՝ ձև: Նախ, այդ հարցը թերևս պետք է չլինի հանրային քննարկման առարկա:

Հայաստանում, ընդհանրապես հայության կյանքում չպետք է հանրային դիսկուրսի առարկա լինի այդ հարցը՝ կարող ենք գոյություն ունենալ որպես պետություն միայն արտաքին հովանու՞ ներքո, թե՞ նաև ինքնուրույն, մեր կարողությունների շրջանակում: Երբ այդ «դիսկուրսը» դառնում է հանրային, դա արդեն իսկ նշանակում է, որ առաջանում է հայկական ինքնուրույն պետականության գոյության կասկած: Այլ կերպ ասած, դա արդեն իսկ բացասական ազդակ է հանրությանը, եթե անգամ դրա մեծ մասը վերոհիշյալ հարցադրմանը պատասխանի, որ մենք կարող ենք գոյություն ունենալ և պետք է գոյություն ունենանք որպես պետություն ինքնուրույն, մեր ներուժով: Հարցադրման հանրայնացումն ու հրապարակային դիսկուրսի ձևավորումն ինքնին արդեն իսկ հասարակական-քաղաքական օրգանիզմի մտավոր և արժեքային ստագնացիա ենթադրող իրողություն է: Ինքնին կասկածը՝ ոչ, անկախ այն հանգամանքից՝ ցանկալի է, թե ոչ: Կասկածը ինքնին կարող է լինել հիմնավոր, նաև անհրաժեշտ՝ որովհետև կասկածի շնորհիվ, այդ կասկածից բծխող հարցերի, կասկածի փարատմանն ուղղված պատասխանների փտրտուքի միջոցով է նաև, որ պետք է զարգացնենք ինքնուրույն պետականության մեր կարողությունները: Բայց, այդ ամենը պետք է լինի այսպես ասած էլիտաների դիսկուրսի առարկա, լինի այդ էլիտաների փակ օրակարգի առաջնահերթություն, փակ քննարկումների առարկա, իսկ հանրության դատին պետք է ներկայացվեն մշակված պատասխանները՝ ծրագրերի, հայեցակարգերի, զարգացման ռացիոնալ ճանապարհային քարտեզների տեսքով: Առավել ևս, որ հարցադրումը ինքնին ըստ էության ունի զգալի հարաբերականության ու հակասականության տարր:

Ի վերջո, Հայաստանը պետք է իբրև պետություն իր գոյությունը դիտարկվի գերազանցապես ինքնուրույն ռեժիմում, բայց այդ ինքնուրույնությունն էլ չպետք է հասարակական-քաղաքական գիտակցության մեջ նստի իբրև արտաքին գործընկերության և դաշնակցության մերժում, արտաքին աջակցության հանգամանքի բացառում: Պետականության ինքնուրույն ներուժը պետք է ենթադրի նաև ըստ անհրաժեշտոության սերտ աշխատանք արտաքին բոլոր այն կարևոր դերակատարների, խոշոր ուժային կենտրոնների հետ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն Հայաստանի անվտանգության միջավայրին՝ ռեգիոնալ լայն ընդգրկումով: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է հիմնված լինի բացառապես պրագմատիկ շահերի և անհրաժեշտությունների, այլ ոչ թե ճաշակի, ցանկությունների և ցանկալին իրականության տեղ մատուցելու համառության վրա: Խնդիրը հանրային «դիսկուրսի» առարկա է դառնում թերևս այն պատճառով, որ քաղաքական էլիտաները չեն կատարում իրենց ֆունկցիոնալ դերը, դրանից բխող անհրաժեշտ տակտիկական և ռազմմավարական աշխատանքը: Կամ, այդ էլիտաները պարզապես չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում