Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Այս տարի ՀՀ 9000 քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն

Առաջիկայում ՌԴ քաղաքացիության մասին օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոփոխվում է պայմանագրային զինծառայություն անցնող օտարերկրացիներին  պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն  տալու կարգը։ Քաղաքացիություն ստանալու պարզեցված ռեժիմ կարող են «պահանջել օտարերկրյա քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության պայմանագրեր են կնքել հատուկ ռազմական գործողության ընթացքում»։

Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխություններով բավականին հեշտանում են քաղաքացիության հիմունքները:

«Եթե առաջ զորակոչի մասնակիցը կարող էր քաղաքացիության համար դիմել, եթե իրականում ունեցել է վնասվածք, հետո բանակից վերադարձել է, հեշտացված էր,

ապա հիմա ընդհանրապես թեթևացնում են, բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ռազմական գործողություններին կամավոր մասնակցելու մեկ տարվա համաձայնագիր,  դա հիմք է, որ դիմեն քաղաքացիություն ձեռք բերոևմ: Ավելի լայն ոլորտի դիմորդներ կարող են հայտնվել»,-ասաց նա:

Կիրակոսյանը նշեց, որ ըստ ՌԴ վիճակագրական կոմիտեի տվյակների՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել 106 հազար անձ, որտեղ ՀՀ քաղաքացիները երրորդ տեղն են գրավում քանակով: Առաջին երկու տեղերում  Ուկրաինան և Տաջիկստանն են: Այս տարի Հայաստանի 9 հազար քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:

«Հայաստանի համար սա արդեն վիճակագրություն չէ, այլ ողբերգություն է, դրամա: Ամեն տարի այդքան մարդ է հեռանում: Դա միայն Ռուսաստանի մասին է, ես չգիտեմ, թե այլ երկրներում ինչպիսին է վիճակագրությունը ՀՀ քաղաքացիների մասով:

Այն տնտեսական վերելքը, որ կա Հայաստանում և այս տվյալները մի քիչ իրար չեն համապատասխանում: Պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում, որն է ավելի օբյեկտիվ ցուցանիշ: Մի կողմից կա ներհոսք դեպի Հայաստան, մյուս կողմից այսպիսի թվեր: Պետք է այս ամենը համատեղել և եզրակացություններ անել»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով քաղաքացիություն մասին օրենսդրական փոփոխություններին՝ Կիրակոսյանը նշեց, որ հասկանալի է, որ Ռուսաստանն էլ իր քաղաքականությունն է վարում, շահագրգռված է, որ ներհոսք լինի:

«Վերջերս Պուտինը մեկ այլ հրամանագիր ստորագրեց, որ ենթադրում է տնտեսական որոշակի քայլեր՝ ուղղված Ռուսաստանից արտահոսքի նվազմանը: Ես չգիտեմ՝ ինչ տնտեսական քայլերի մասին է խոսքը, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ավելացնի իր պետության բնակչության թվաքանակը: Այստեղ հայրենասիրության և տնտեսական շահի համատեղման հարցն է դրված: Մեկը պատրաստ է բոլոր պայմանների դեպքում էլ մնալ հայրենիքում, մյուսը սոցիալական պայմաններից ելնելով մտածում է ուրիշ պետություն մեկնելու մասին:

Ցավոք, հայերի դեպքում այդ արտահոսքը Հայաստանից դարեր շարունակ եղել է: Դա մեր կյանքի ձևն է, դժբախտաբար»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում