Բոլորին է հայտնի, թե ինչքան շատ խնդիրներ են պապարացիներն առաջացնում հայտնի մարդկանց համար, իսկ նրանց աշխատանքների մեջ կան ավելի շատ հույզեր, քանի որ դրանք արված են պատահաբար և հանպատրաստից: The New York Post-ը հրապարակել է երբևէ պապարացիների կողմից արված լավագույն 7 լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
.jpg)
1962 թ. արված լուսանկարում պատկերված են Էլիզաբեթ Թեյլորը և Ռիչարդ Բարթոնը, որոնց «բռնացրել էին» առաջին անգամ համբուրվելիս:
.jpg)
Բրեդ Փիթի և Ջենիֆեր Անիստոնի վերջին համատեղ լուսանկարն է, որն արված է 2005 թ. հունվարի 6-ին:

Ռոն Գալելլոյի կողմից արված նկարում պատկերված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կինը` Ժակլին Քենեդի-Օնասիսը: Նկարը թվագրված է 1971 թ. հոկտեմբերի 7-ով:

1992 թ. արված լուսանկար է, որի վրա պատկերված է արքայադուստր Դիանան Թաջ Մահալի ֆոնին:

Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալից կարճ ժամանակ անց` 1998 թ. հունվարի 4-ին արված նկար է, որի վրա պատկերված է Բիլ Քլինթոնը կնոջ` Հիլարի Քլինթոնի հետ պարելիս:

1986 թ. արված նկարում սկանդալային դերասան Շոն Պենն է, որը հարձակվում է պապարացցիների վրա:

Նկարում Բրիտնի Սթիրսն է, որը հազիվ է պահում երեխային, որ չգցի նրան ձեռքից: 2006 թ. արված նկարում երգչուհին գտնվում էր շատ վատ հոգեվիճակում` լրիվ խուզել էր մազերը, հովանոցով հարձակվել պապարացցիների վրա, իսկ նկարն է՛լ ավելի վնասեց նրա բարի համբավին:







































