Thursday, 23 07 2026
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԵԱՀԿ գործող նախագահը հիշու՞մ է ղարաբաղյան կարգավորման մանդատը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին ռեգիոնալ այցով Կովկասում է և ապրիլի 13-ին ժամանել է Հայաստան: Նա ռեգիոնալ այցը սկսել է Բաքվից, այժմ Երևանում է, հետո կլինի Թբիլիսիում: Նրա ռեգիոնալ այցի օրակարգում առանցքային ուշադրության առարկաներից մեկը բնականաբար հայ-ադրբեջանական հակամարտությունն է: ԵԱՀԿ-ն այստեղ ունի առանցքային դեր, առնվազն այնքանով, որքանով հենց այս կազմակերպության շրջանակում է այն միակ մանդատը, որ միջազգայնորեն սահմանված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  կարգավորման համար: Խոսքը Մինսկի խմբի և դրա համանախագահության մասին է, որի վերաբերյալ ԵԱՀԿ որոշումը չեղարկված չէ:

Այսինքն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատի տերը շարունակում է լինել ԵԱՀԿ-ն, որի գործող նախագահն էլ ռեգիոնալ այցով ժամանում է Հայաստան: Այդ առնչությամբ, գլխավոր հարցը, որ առկա է, հետևյալն է՝ ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակու՞մ է գոյություն ունենալ, թե՞ ոչ: Որովհետև, դրանից բխում է հարց, թե ի՞նչ կարգավիճակ ունի այսօր Մինսկի խումբը և դրա համանախագահությունը, ու ԵԱՀԿ՝ որպես անվտանգության միջազգային ճարտարապետության առանցքային մի կառույց, ինչպե՞ս է վերաբերում իր որոշմամբ ստեղծված և անգործության մատնված այդ խմբին, ու դրա մանդատային իրավասության ներքո գտնվող հակամարտությանը: Եթե ձևակերպենք իրավիճակը փոքր ինչ ֆոլկլորային ձևով, ապա՝ «ԵԱՀԿ գործող նախագահը եկել է, որ ի՞նչ անի», առնվազն հայ-ադրբեջանական հակամարտության կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

Եթե ԵԱՀԿ այդ առնչությամբ պատրաստ է անել ինչ որ բան, ապա դա Մինսկի խմբի մանդատի վերագործարկման, աշխուժացման քայլն է: Ունա՞կ է ԵԱՀԿ-ն այդ քայլին, թե՞ այդ կազմակերպության նախագահն այլևս ընդամենը համաշխարհային պատերազմի կողմերից մեկի մի դիվանագետ է, քանի որ ԵԱՀԿ, որպես այդպիսին, դե ֆակտո չունի գոյություն: Այստեղ է հարցն ըստ էության, որովհետև, դե ֆակտո չգործող, կամ իր դե յուրե իրավազորությունից շեղված՝ դե ֆակտո ընդամենը համաշխարհային պատերազմի ճամբարներից մեկի դերակատարում ունեցող կառույցի գործնական ազդեցությունն ու նշանակությունը ստանում է բոլորովին այլ երանգ, քան այն մանդատը, որ իրավազոր է առ այսօր, սակայն փաստացի չունի իրավատեր:

Անկասկած է, որ ռեգիոնալ կայունության և հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հեռանկարի համար եթե ոչ կենսական, ապա առանցքային, հիմնարար նշանակություն ունի աշխարհաքաղաքական բևեռների միջև որոշակի փոխգործակցությունը, այլ ոչ թե մրցակցությունը, կամ դիմակայությունը, ընդ որում պատերազմի ռեժիմով: ԵԱՀԿ-ն այն հարթակն է, կամ պետք է լինի, որը պետք է հետապնդի հենց այդ գործակցության միջավայրին նպաստելու նպատակ: Ա՞յդ խնդրով է ռեգիոն ժամանել Բույար Օսմանին, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում