Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ԱՍԵԱՆ-ը դատապարտել է Մյանմայի զինվորականների ավիահարվածները, որոնց հետևանքով կա շուրջ 100 զոհ

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) դատապարտել է Մյանմայի զինվորականների կողմից Սիկայնի շրջանի գյուղերից մեկին հասցված վերջին ավիահարվածները, որոնց հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել: Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ։

«ԱՍԵԱՆ-ը վճռականորեն դատապարտում է… Մյանմայի զինված ուժերի վերջին ավիահարվածները երկրի Սիկայնի շրջանի գյուղի վրա, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Բռնության բոլոր ձևերը պետք է անհապաղ դադարեցվեն, հատկապես ուժի կիրառումը քաղաքացիական անձանց դեմ», – մեջբերում է ТАСС-ը հայտարարությունից։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ԱՍԵԱՆ-ը պատրաստ է շարունակել Մյանմային աջակցել ճգնաժամի գործուն և կայուն լուծում գտնելու հարցում՝ նպաստելով «Հինգ կետերից կազմված փոխհամաձայնության» լիարժեք իրագործմանը:

2021 թվականի ապրիլին ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունները, այդ թվում՝ Մյանման, համաձայնեցրել են «Հինգ կետերից կազմված փոխհամաձայնությունը»։ Հաշտության ծրագրով կոչ էր արվում բռնության անհապաղ դադարեցում, ինչպես նաև զինվորականների և ընդդիմադիր շարժման միջև երկխոսության ակտիվացում:

Ապրիլի 11-ին Associated Press-ը հայտնել է, որ մոտ 100 մարդ է զոհվել Մյանմայի զինվորականների կողմից Սիկայնի գյուղերից մեկին հասցված ավիահարվածների հետևանքով։ Գործակալության տվյալներով՝ հարվածները հասցվել են իշխանությունների հակառակորդների կողմից կազմակերպված արարողության մասնակիցներին։ Ավելի ուշ Մյանմայի զինվորականները հաստատել են, որ մի շարք «սահմանափակ ավիահարվածներ» են հասցրել այդ շրջանում՝ նշելով, որ դա եղել է հարձակում այնտեղ գտնվող ահաբեկիչների դիրքերի վրա։

Արտասահմանյան և ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ Մյանմայի իշխանություններն ավիառումբեր են կիրառում բնակչության դեմ։ The Irrawaddy պարբերականը պնդում է, որ տարեսկզբից զինվորականներն ակտիվացրել են ավիահարվածներն ինչպես քաղաքացիական, այնպես էլ դիմադրության օբյեկտներին Սիկայնի շրջանում, ինչպես նաև Կարենի, Կաչինի և Չինի նահանգներում: Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ էթնիկ զինված խմբերն Ամանորյա իրենց ելույթներում խոստացան 2023 թվականին տապալել զինվորականներին:

2021 թվականի փետրվարի 1-ին, հիմնվելով Սահմանադրության այն հոդվածի վրա, համաձայն որի Մյանմայի բանակը երկրի հիմնական երաշխավորն է, զինվորականները պաշտոնանկ արեցին քաղաքացիական կառավարությանը՝ հայտարարելով 2020 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի» օգտին զանգվածային կեղծիքների մասին։ Այդ կուսակցության առաջնորդ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր 77-ամյա Աուն Սան Սու Չժին, որը նախ ենթարկվել էր տնային կալանքի, ապա բանտարկվել, ընդհանուր առմամբ 33 տարվա ազատազրկման է դատապարտվել 19 գործերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում