Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից

ԱՄՆ-ից ներմուծումն աճել է 3,5 անգամ. կա նաև ներուժ ԱՄՆ արտահանել բարձր որակի և պահանջարկ ունեցող ապրանքներ

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն, ֆինանսական կառույցների համագործակցության խթանում, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն, կանաչ էներգետիկայի զարգացում և այլն։

Այս առնչությամբ՝ tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ից ներմուծումը 2022 թվականին 2021-ի համեմատ աճել է մոտ 3,5 անգամ՝ 107 մլն դոլարից հասնելով 356 մլն դոլարի: Արտահանումը նույնն է մնացել:

«Հիմնականում ներմուծել ենք ավտոմեքենաներ: Ավտոմեքենաները կազմում են ԱՄՆ-ից ներմուծման մոտ 70 տոկոսը: Մնացածը ատոմային ռեակտորներն են, դեղագործական և օպտիկական ապրանքները: Եթե ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը համեմատենք, ապա 2021-ին ԱՄՆ-ի ներմուծվել է 7362 թեթև մարդատար ավտոմեքենա, իսկ 2022-ին՝ 42 293 ավտոմեքենա: Մոտ 6 անգամ աճ է տեղի ունեցել: Եթե 2021-ին արտահանել ենք 319 մեքենա, ապա 2022-ին՝ 10936 ավտոմեքենա: Այսինքն ներմուծված մեքենաների մեկ քառորդը վերաարտահանել ենք արտասահման, հիմնականում Ռուսաստան:

Մինչև 2022 թվականը ԱՄՆ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը ընդհանուրի մեջ մոտ 4 տոկոս էր, իսկ 2022-ին, պայմանավորված հիմնականում ավտոմեքենաների ներմուծմամբ, այդ ցուցանիշը էական աճ է գրանցել»,-ասաց նա:

Թավադյանի խոսքով, թեև դեպի ԱՄՆ արտահանման գումարը նույնն է մնացել, բայց որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել. «Եթե 2021-ին մոտ 80 մլն դոլարի արտահանում ունեինք, 2022-ին իջել է 77 մլն, բայց ընդհանուր կառուցվածքի մեջ որոշակի փոփոխություններ կան: Օրինակ, մեծացել է մսեղենի արտահանումը դեպի ԱՄՆ, փոքրացել է ալյումինի արտահանումը, որը 2021-ին բավական մեծ տեղ ուներ: Հիմնականում մենք ԱՄՆ արտահանում էինք թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր»:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ում հետաքրքրված են Հայաստանում հանքարդյունաբերությամբ, Աղասի Թավադյանն ասաց. «Եթե խոսում ենք հանքարդյունաբերությունից, հանքարդյունաբերությունը որպես հումք, անկախ գնի փոփոխությունից, միշտ աշխարհում հետաքրքրվող պետությունների թվում է ԱՄՆ-ն: Մեր հանքարդյունաբերական արտադրանքի 1/3- մասը գնում է Շվեյցարիա, 1/3-ը՝ Բուլղարիա, բայց երկու ուղղությունների վերջնակետն էլ Գերմանիան է: Եվս 1/3-ը գնում է Չինաստան: Խոսքը պղնձի հանքաքարի արտահանման մասին է»:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին, տնտեսագետն ասաց, որ այսպիսի հանդիպումները միշտ պետք են, միշտ պետք է խորացնել տնտեսական հարաբերությունները բոլորի հետ. «Որքան մենք կարողանանք մեր արտահանումը մեծացնել, այնքան ավելի լավ տնտեսական վիճակում կլինենք: Այսօր կա ներուժ, որ ԱՄՆ կարող ենք արտահանել ավելի բարձր որակի և պահանջարկ ունեցող ապրանքներ ու դա այսօրվանից պետք է սկսել»:

Հարցին, թե Հայաստանն ինչով կարող է հետաքրքիր լինել ԱՄՆ-ի համար, Թավադյանը պատասխանեց. «Մինչև ԱՄՆ-ին հասնելը, որը մեր արտահանման 3-4 տոկոսն է, խոսենք ԵՄ-ի մասին, որը մեր երկրորդ առևտրային գործընկերն է ԵԱՏՄ-ից հետո: Դեպի ԵՄ երկրներ մեր արտահանման մոտ 80 տոկոսը հանքաքարն է և մետաղային հանածոները: Հաջորդը, որ զարգացել է վերջին 7-8 տարիներին, թեթև արդյունաբերությունն է: Մենք դրանով կարողացել ենք Եվրոպային հետաքրքրել: Այս պահին դեպի ԱՄՆ մեր արտահանումը հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են և մոտ 15-20 տոկոսը ոգելից խմիչքներն են: ԱՄՆ-ին առաջին հերթին կարող ենք հետաքրքրել ոգելից խմիչքներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում