Monday, 27 07 2026
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ

Այսօր՝ Հայաստան-Թուրքիա. դիվանագիտությունից ֆուտբոլ, և հակառակը

Երևանում այսօր տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որով երկու թիմերը մեկնարկում են Եվրո 2024-ի ընտրական մրցաշարը: Երբ Հայաստանն ու Թուրքիան հայտնվեցին նույն խմբում, այդ հանգամանքը անմիջապես առաջացրեց ասոցիացիաներ 2008-ի ֆուտբոլային դիվանագիտության հետ, հատկապես, որ 2021 թվականի հունվարից փաստացի մեկնարկել էր հայ-թուրքական կարգավորման գործընթացի մի նոր փուլ՝ հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումով: Ասոցիացիաներն իհարկե անխուսափելի էին, բայց հարկ է նկատել, որ իրավիճակները բացարձակապես տարբեր են և այդ առումով իհարկե ֆուտբոլային հանդիպումը թերևս ոչ մի բանի բացարձակ չափիչ չէ:

Ավելին, հատկանշական է, որ, եթե այն հանդիպումը ինքնին դարձել էր գործընթացի՝ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի առիթ և Սերժ Սարգսյանը հենց ֆուտբոլ դիտելու առիթով Աբդուլահ Գյուլին հրավիրեց Երևան, ապա այս հանդիպումը տեղի է ունենում արդեն իսկ որոշակիորեն ծավալված գործընթացի պայմաններում, երբ հայտարարվում է նույնիսկ որոշակի պայմանավորվածությունների մասին: 2022-ի հուլիսին, երբ Վիեննայում տեղի ունեցավ հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը, հայտարարվեց առաջին կոնկրետ պայմանավորվածությունների մասին՝ սկսել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ և բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Մի քանի շաբաթ առաջ Երևանը հայտնեց, որ Թուրքիան իրազեկել է ուղիղ ավիաբեռնափոխադրումների արգելքը հանելու համար, թեև դա դեռևս չի նշանակում ոչինչ, որովհետև պետք է քննարկվի ավիաբեռնափոխադրումների իրականացման տեխնիկական կարգը: Իսկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի նախօրեին Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ պայմանավորվածություն կա մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկ բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ ամենի ֆոնին, փետրվարին հայ-թուրքական սահմանը բացվեց, բայց ժամանակավոորապես՝ Մարգարայի կամրջով անցնող մարդասիրական բեռների համար, որոնք Հայաստանի օգնությունն էին տեղափոխում Թուրքիայում ավերիչ երկրաշարժիչ տուժած քաղաքացիներին:

Հայաստանը տրամադրեց մարդասիրական օգնություն, ուղարկեց փրկարարներ, տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, Հայաստանի արտգործնախարարը այցելեց Անկարա ու եղավ նաև երկրաշարժից տուժած գոտում, հանդիպելով այնտեղ  մարդկային կյանքեր փրկող հայ փրկարարների հետ: Այդ ամենով հանդերձ, կա մի հանգամանք, որը թերևս գոնե այս փուլում ունենալու է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի և ընդհանրապես Թուրքիայի հետագա վարքագծի հարցում առանցքային նշանակություն: Եվ դա իհարկե հայ-ադրբեջանական հարաբերությունը կամ գործընթացը չէ, որով Անկարան նաև պայմանավորում է Հայաստանի հետ հարաբերության հեռանկարը: Դա շատ խորքային ու բազմաշերտ և նուրբ, ոչ միարժեք հանգամանք է, և առավել երկարաժամկետ ազդեցության: Տվյալ պարագայում առանցքայինը մայիսի 14-ին սպասվող՝ Թուրքիայի նախագահի ընտրությունն է, որը գործնական իմաստով Էրդողանի և նրա կառավարող թիմի համար դիտվում է «կյանքի ու մահվան» հարց, քանի որ պարտության դեպքում մեծ է դիտվում Էրդողանի և թիմի անդամների ընդհուպ քրեական ռիսկերի պատասխանատվության հավանականությունը: Հենց Էրդողանի և նրա կառավարած համակարգի հետագա քաղաքականությունն ու վարքագիծը , և այդ թվում Հայաստանի հանդեպ դիրքավորումը չափելի է լինելու նախագահի ընտրությունից հետո, կախված ոչ միայն դրա արդյունքից՝ Էրդողանը կհաղթի՞, թե ոչ, այլ, թե ի՞նչ ձևով, ինչ գնով կլինի այդ հաղթանակը: Իսկ այսօր մաղթենք նվազագույն քաղաքականացվածությամբ հանդիպում և հաղթանակ Հայաստանի հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում