Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Հայաստանում մի շարք դեսպանատների հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանը» յուրատիպ ֆիլմեր կցուցադրի

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, համագործակցելով ՀՀ-ում արտասահմանյան մի շարք դեսպանությունների հետ, կնախաձեռնի ցուցադրություններ՝ նվիրված տարբեր երկրների ֆիլմարտադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ փառատոնին աջակցում են և՛ պետական, և՛ միջազգային կառույցները: Նա ընդգծեց, որ 19-րդ փառատոնն է, երկար ճանապարհ է անցել:

Ֆրանսիայի դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեի խոսքով՝ դեսպանատան համար կարևոր է աջակցել փառատոնին, և համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանում արվեստի տարբեր ճյուղերի զարգացմանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո» ծրագրում կներկայացվեն Կլեր Դընիի «Կեսօրյա աստղերը», Ժան-Պիեռ Դարդեն/Լյուկ Դարդենի «Թորին և Լոքիտան» ֆիլմերը, իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը Առնո Խայաջանյանի «Մենավոր գիշերը» կինոնկարը:

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին: Կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է», «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմերը։ «Հարգանքի տուրք» ծրագրում նաև կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի ACid Cannes Spéciale ծրագիրը։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։ Նիդերլանդների փոխդեսպան Ջորջ Մոնսանտոնն ընդգծեց՝ կարևորում են «Ոսկե ծիրանը», քանի որ այն ներկայացնում է և՛ տեղական, և՛ միջազգային ֆիլմեր, կինոնկարներ, որոնք կարող են հուզել մարդկանց: «Կինոն մարդու սրտին հասնելու և նոր բան ասելու հեշտ ճանապարհ է: Փառատոնի՝ միջմշակութային հաղորդակցության, միջազգային հարաբերությունների զարգացման առաքելությունը կբերի մշակույթների երկխոսության»,-նշեց նա:

ԱՄՆ դեսպանատան հետ փառատոնը համագործակցում է 2006 թվականից: 2022-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը։ Այն կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» ֆիլմով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր ՄքԷնդրյուն հիշեցրեց, որ այս տարի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և «Ոսկե ծիրան» փառատոնին աջակցելը բեղուն համագործակցության, երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու խորացման ապացույցներից է:

Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին կարևորում է փառատոնի անցկացումը, քանի որ դրա շրջանակում ցուցադրվում են լավագույն ֆիլմերը աշխարհի տարբեր երկրներից: 2022-ին Գերմանիան ներկայանալու է «Արտադրված է Գերմանիայում» ծրագրով, որի շրջանակում կցուցադրվեն Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը» կինոնկարները:

«Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանն ուրախ է ու հպարտ է, որ հիմնադրամը փառատոնի աջակիցներից է: «Մեծ աշխատանք է տարվում այս փառատոնը, կինոտոնը կազմակերպելու ուղղությամբ: Մեծ աշխատանք է տարվում տարվա ընթացքում հայկական կինոարտադրությունը զարգացնելու, սահմաններն ընդլայնելու, աշխարհին հայկական ֆիլմի գերազանցության նոր ալիքը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք այս առաքելությունը: Հաճելի է տեսնել, որ մեր հիմնադրամի բազմաթիվ արվեստագետների ու կինոգործիչների անուններ ընդգրկված են այս փառատոնում»,-ասաց Տեր-Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանը» 2022-ին կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում