Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում. մանրամասներ Քերոբյանի ու Ռեշետնիկովի հանդիպումից

«Վերին Լարս» անցակետում հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է ներկայացնում

Վահան Քերոբյանի ու Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիման վերաբերյալ:

Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ անցակետն է։ Այն բեռնաշրջանառության գծով տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային հաղորդակցության առումով՝ 4,3 մլն տոննա բեռ 2021թ. ընթացքում։ Անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով 2021թ. մարտ ամսից իրականացվում են վերակառուցման աշխատանքներ:

«Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-ից 30 օրում։ Դրանք ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ռուսական ընկերություններին եւ սպառողներին։ Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով , որ արդեն սկսվել է բերքի սեզոնը»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում:

«Բոլորս հասկանում ենք անցակետի թողունակության մեծացման կարևորությունը՝ և տեխնիկական և փաստաթղթային ստուգման առումով: Սա Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխհամագործակցության ամրապնդման առանցքային պայմանն է: Այդ պատճառով այստեղ վերակառուցման աշխատանքներն ընթանում են առանց անցակետի աշխատանքի դադարեցման։ Շինարարները խոստանում են դրանք ավարտել 2022թ. երրորդ եռամսյակում»,- նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։

Ռուսական պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ինչպես նաև տրանսպորտի նախարարության և մաքսային ծառայության ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում