Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Հայ Առաքելական Եկեղեցու մեծ առերեսումը Գյումրու լոկալ միջադեպի համատեքստում

Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպի առնչությամբ հասարակական ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցու դիրքավորումը: Խոսքը փողոցային շարժում սկսած խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ երիտասարդների մասնակցությամբ միջադեպի մասին է, որոնք հարձակվել և բռնություն էին կիրառել մի քանի տարեցների նկատմամբ, հետո պատճառաբանելով, թե սադրել են տարեցները: Այդուհանդերձ, հանրային արժեհամակարգային շրջանակում որևէ կերպ չի տեղավորվում փաստը, որ երիտասարդը կարող է ձեռք և ոտք բարձրացնել ծերունու հանդեպ: ՀԱԵ դիրքարովումը այս համատեքստում հանրային ուշադրության է արժանացել առավելապես հենց ՀԱԵ իսկ վարքագծի պատճառով, որով եկեղեցին աչքի ընկավ խորհրդարանական ընդդիմության փողոցային անհնազանդության մեկնարկին: Ըստ էության, հենց Մայր Աթոռը տվեց այդ մեկնարկը հնչեց «բացատրությամբ», որ հոգևորականները կմասնակցեն ընդդիմության ակցիաներին՝ բռնության միջադեպեր թույլ չտալու համար:

Ու, քանի որ ՀԱԵ ղեկավարությունը հենց սկզբից դիրքավորվեց բռնություն թույլ չտալու ողջունելի մտահոգությամբ, հանրությունը օրեր անց ունի հարցեր, տեղի ունեցած մի շարք միջադեպերի հանդեպ եկեղեցու ղեկավարության դիրքորոշման առնչությամբ: Որովհետև, բռնություն են թույլ տվել հենց այն ակցիաների մասնակիցները, որոնց համար թեկուզ անուղղակի, բայց բավականին հրապարակային պատասխանատվություն էր ստանձնել ՀԱԵ ղեկավարությունն իր հայտնի «բացատրությամբ»: Բայց, այսօր հանրային հարցումներին ի պատասխան, եկեղեցու բարձրաստիճան այրերը փաստացի զբաղված են այդ բռնությունները «բացատրելու», «ստուգաբանելու» միջոցով դրանք արդարացնելու գործով, այն դեպքում, երբ ՀԱԵ գործը՝ որպես հանրային, ազգային, համազգային կարևորագույն ինստիտուտ, պետք է լինի թերևս արժեհամակարգայ ին առաջնորդողի, ոչ թե իրավա-քաղաքական «ստուգաբանողի» առաքելությունը:

Բայց, առաքելության հիմքին վերադառնալու համար Հայ Առաքելական եկեղեցի ինստիտուտը պետք է կարողանա բարձրանալ՝ բարձրանալ քաղաքականությունից և մշակել ու իրագործել վերքաղաքական գործառութային ռազմավարություն, դրա արժեհամակարգային ուղենիշներով, որոնց հիմքում բնականաբար պետք է լինի քրիստոնեական արժեհամակարգը և դրա քաղաքակրթական լայնահուն և ընդգրկուն կոնցեպտը: Սակայն, Հայ Առաքելական եկեղեցին այդ հարցում առ այսօր դրսևորել է անգործունակություն և անկենսունակություն, ինչի պատասխանատվությունը անշուշտ կրում են թե հոգևոր, թե այսպես ասած աշխարհիկ «էլիտաները», որոնք անկախության շրջանում պարզապես եկել են քաղաքական կոնսենսուսի, ինչի առանցքով էլ կառուցվել է ՀԱԵ վարքագծային կոնցեպտը, մեծ հաշվով շեղվելով քրիստոնեականից և այն թողնելով զուտ փաթեթավորման, կամ առավելագույնը՝ ծիսական մակարդակի վրա: Սա մի կողմից այնպիսի հզոր և բացառիկ ինստիտուցիոնալ, ցանցային համահայկական ներուժ ունեցող կառույցն է զրկում հայության հետ առավելագույն արդյունավետությամբ աշխատանքից, մյուս կողմից հայությանն ու Հայաստանի հանրությանն է զրկում այդպիսի հզոր կառույցի ներուժի միջոցով կարևորագույն խնդիրներ լուծելու հնարավորությունից՝ թե պետական, թե համահայկական մասշտաբում:

Ընդ որում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, այս խնդրի դիտարկումն ու արձանագրումը բացարձակապես չի նշանակում, որ եկեղեցին պետք է քաղաքական լոյալություն ցուցաբերի քաղաքական իշխանության հանդեպ: Կրկնեմ, բուն հարցը հենց քաղաքականությունից վեր կանգնելու կարողությունն է, ինչի միջոցով թերևս ՀԱԵ-ն իբրև ինստիտուտ կունենա թերևս հենց նույն քաղաքականության վրա կառուցողական, հանրօգուտ, քաղաքակրթական ազդեցության շատ ավելի մեծ հնարավորություն, քան որևէ քաղաքականության կցորդի կամ թեկուզ «ծառայակցի» վերածվելով, լինի դա իշխանական, թե ընդդիմադիր քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում