Tuesday, 14 07 2026
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ

Սյունիքում ատոմակայանի կառուցումը ֆանտազիա է. այնպես չէ, որ որտեղ ուզենաս՝ կկառուցես

Ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,  թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների միջին վերանորոգում:

Այդ ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին:

Այս առնչությամբ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կանգնեցնելու ժամկետը կախված է նրանից, թե ինչ աշխատանքներ կան իրականացնելու կանգի ժամանակ: 45 օրով կանգնում է, երբ միայն վառելիքով են ապահովում, բայց դրանից բացի կան նաև այլ պլանավորած նորոգման աշխատանքներ, դրա համար էլ պետք է ատոմակայանը կանգ առներ: Այս 73 օրով կանգը նախատեսված է եղել նախազգուշական վերանորոգման համար»:

Անդրադառնալով նոր էներգաբլոկի կառուցման հնարավորություններին, և հարցին, թե որքանով է Հայաստանում իրականում դիտարկվում նոր բլոկի կառուցման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսակցություններ կան, որ կարող է նոր կայան կառուցվել նաև Սյունիքում, Վահրամ Պետրոսյանն ասաց. «Սյունիքում ատոմակայանի կառուցումը ֆանտազիա է, այնպես չէ, որ ոնց ուզենաս, որտեղ ուզենաս ատոմակայան կառուցես: Այդտեղ կա ջրի հարց, սեյսմիկության հարց: Գործող ատոմակայանում նախատեսված էր այն ժամանակ երկրորդ հերթը կառուցել, դրա համար կար տարածք, շինհրապարակը բավականին ուսումնասիրված էր, կային շատ կոմունիկացիաներ: Եթե նոր կայան ես կառուցում, այդ կոմունիկացիաները պետք է կարողանաս օգտագործել՝ երկաթգիծ, ճանապարհներ, պահեստներ: Այդ բոլորը ատոմակայանում կա, իսկ այդ ամենը կառուցումը մեծ փողեր են ենթադրում: Դրա համար ատոմակայանը պետք է կառուցվի այնտեղ, որտեղ այդ կոմունիկացիաները կան, հատկապես, որ 3-րդ, 4-րդ բլոկների կառուցումը նախատեսված էր:  Հիմա պետք է մտածել դրանք կառուցելու մասին:

Իսկ երբ կառուցել, ինչ կառուցել, դա դեռևս անհայտ է: Հիմա փորձ է արվում ճշտել, հասկանալ, դա հնարավոր է, թե հնարավոր չէ»:

Նա հավելեց, որ ամենակարևորը ֆինանսավորման հարցն է. «Տեսեք աշխարհում ինչ է կատարվում, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, թե օվկիանոսից այն կողմ, այդ բոլորն ազդում են հնարավոր ֆինանսավորման վրա: Այնպես չէ, որ կարելի է հեշտությամբ վերցնել ու նոր ատոմակայան կառուցել: Ատոմակայանը նաև քաղաքականություն է, սա ևս պետք է հաշվի առնել:

Քանի դեռ չկա նոր ատոմակայանը, չենք կարող դրա անվտանգությունից խոսել: Դա կախված կլինի նրանից, թե ինչ ատոմակայան կունենանք: Գոյություն ունեն անվտանգության տարբեր մակարդակներ: Կախված նրանից, թե որը մեզ ձեռնտու կլինի կառուցել, ի՞նչ հզորությամբ կառուցելը ձեռնտու կլինի, նոր կարելի է խոսել անվտանգության մասին»,-ընդգծեց Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում