Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

Վարչապետի հայտարարությունը մտահոգիչ է․ իշխանությունը պետք է առաջիկայում պարզաբանի

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը, որը կնախագահի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: 11 հոգանոց Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ ՔՊ խմբակցությունից Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:

Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ Խորհուրդը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը պետք է հաստատի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հատկանշական է, որ սրանից օրեր առաջ վարչապետը իր ասուլիսում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նշել էր, որ փաստ չէ, որ Հայաստանում տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Բացի այդ, դեռևս հայտնի չէ իշխանությունների դիրքորոշումը կառավարման մոդելի վերաբերյալ, արդյոք սահմանադրության փոփոխություններով փոխվելու է նաև կառավարման մոդելը՝ անցում կատարելով կիսանախագահական կամ նախագահական մոդելի:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրեն ևս մտահոգել է Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արտահայտած դիրքորոշումը և դա պարզաբանման կարիք ունի:

Անդրադառնալով կառավարման մոդելի փոփոխությանը, Իոաննիսյանն ասաց. «Ես ինքս դեմ եմ կառավարման մոդելի փոփոխությանը, որովհետև համարում եմ, որ խորհրդարանական կառավարման մոդելը գլոբալ առումով բավականին լավն է: Այլ հարց, որ Հայաստանում գործող խորհրդարանական մոդելի կարգավորումները պետք է բավականին շատ շտկվեն»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտում են և հրաժարվել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, նա մի քանի փաստ հիշեցրեց. «Փաստ համար 1. նախորդ իշխանությունը Սահմանադրությունը փոխում էր ըստ իր ցանկությունների: Փաստ համար 2. Նախորդ իշխանության ներկայացուցիչները դա անում էին առանց հասարակության և ընդդիմության ներգրավման: Այժմ դա արվում է հասարակության և ընդդիմության ներգրավմամբ: Փաստ համար 3. Հայաստանում չկա Սահմանադրություն, որը ժողովրդի կողմից արժանացել է հավանության: Նախորդ իշխանության ներկայացուցիչների համար միգուցե սա կարևոր չէ, բայց սա շատ կարևոր է պետության համար, որովհետև Սահմանադրությունն այն մայր փաստաթուղթն է, որով կանոնակարգվում են մեր հարաբերությունները: Սահմանադրությունը պետք է հավանության արժանանա մեր հասարակության կողմից: Անկախ նրանից, թե երբ է վերջին անգամ Սահմանադրությունը փոխվել, պետք է օր առաջ լինի սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ հանրաքվեի կդրվի Սահմանադրության ամբողջական շարադրանքը և ժողովուրդը կտա հավանություն, կամ չի տա հավանությունը և պրոցեսը պետք է սկսել նորից:

Սահմանադրությունը մի փաստաթուղթ չէ, որ մի քանի խելոք ձյաձյաներ հավաքվեն և գրեն: Սահմանադրությունը փաստաթուղթ է, որի շուրջ կա հանրային համաձայնություն»:

Հարցին, թե արդյոք կառավարման մոդելի փոփոխության հարցը կարո՞ղ է Խորհրդում բախումների հանգեցնել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Դե Սահմանադրական բարեփոխումների խորհրդում դժվար թե իրար ծեծենք կամ հայհոյենք, ԱԺ-ի մակարդակին դժվար թե իջնենք: Չեմ բացառում, որ կլինեն թեժ, բուռն քննարկումներ»:

Նա կանխատեսեց, որ նոր սահմանադրություն կարող ենք ունենալ ոչ շուտ, քան երկու տարուց:

Իոաննիսյանը հիշեցրեց, որ իրենք արդեն որոշակի առաջարկներ ն երկայացրել են նախորդ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ժամանակ. «Հիմնականում մեր առաջարկները վերաբերվում են իշխանությունների տարանջատմանը, քաղաքացու կողմից իշխանության իրացման մեխանիզմների ապահովմանը՝ հանրաքվեներ, ընտրություններ և այլն, զինված ուժերի հետ կապված սահմանադրական կարգավորումներին: Ընդ որում, այն բոլոր կարգավորումները, որոնք մենք առաջարկում ենք, թեև դրանք առաջարկում էինք նախքան հայտնի իրադարձությունները, բայց 2020-2021 թվականների հայտնի իրադարձությունները՝ պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ, եկան ապացուցելու, որ մեր առաջարկները իրապես ճիշտ էին ու տեղին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում