Saturday, 25 07 2026
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Հայաստան-Գերմանիա․ Ինչի համար է պետք դուրս գալ խաղադաշտ․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Երևանում վերջին հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլում, հյուրընկալելով աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Մրցաշարային առումով այս մրցավեճը որևէ նշանակություն չունի։ Գերմանացիները 8-րդ տուրից հետո ապահովել էին առաջին հորիզոնականը, իսկ մենք․․․։ Մենք խայտառակ պարտություն կրելով Հյուսիսային Մակեդոնիայից զրկվեցինք երկրորդ հորիզոնականի համար պայքարելու տեսական հնարավորությունից։ Մինչդեռ վերջին խաղում հաղթելու դեպքում մեր հավաքականը իրական հնարավորություն կստանար խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու։ Նոյեմբերի 11-ին Իսլանդիան Բուխարեստում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի հետ նվեր մատուցելով Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջին խայտառակությունից հետո համոզվեցինք, որ մեզ համար աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգրի մասին մտածելը բավական շուտ է։ Եթե Երևանում 1։1 ենք խաղում Լիխտենշտեյնի հետ, կամ 0։5 հաշվով զիջում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ երկրորդ հորիզոնականի մասին անգամ խոսք լինել չի կարող կլինել։

Ինչևէ, մեր ֆուտբոլիստները վաղը ստիպված են լինելու խաղադաշտ դուրս գալ։ Ստիպված՝ քանզի, 0։5 հաշվով պարությունից հետո հատկապես հոգեբանորեն դժվար է դուրս գալ խաղադաշտ և սեփական երկրպագուների աչքի առաջ խաղալ։ «Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Շատ մեծ հույսերով և խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ձգտելով ուրախություն պարգևել մեր երկրպագուներին։Այժմ պետք է վերլուծենք այս խաղը, ինքնաքննադատությամբ զբաղվենք, հասկանանք, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան հանդես գալ Գերմանիայի դեմ»,- Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ասել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Իսպանացի մասնագետի համար իրոնք դժվար է նման հաշվով պարտությունից հետո ոտքի կանգնեցնել ֆուտբոլիստներին և նախապատրաստել հզոր մրցակցի դեմ մրցավեճին։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին մեր հավաքականը Շտուտգարտում 6։0 հաշվով զիջել էր Գերմանիային։ Վերջինս նոյեմբերի 11-ին սեփական հարկի տակ 9։0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին։ Ստեղծված իրավիճակում պետք է առաջին հերթին հասկանալ թե ինչի համար է պետք վաղը խաղալ և պայքարել։

Երեք օր առաջ մեր հավաքականն առաջին հերթին հարված հասցրեց պետության հեղինակությանը։ Այս հանդիպումն արդեն անցյալում է և ժամանակ է մտածելու սասանված հեղինակությունը գոնե որոշ չափով վերականգնելու մասին։ Այո, մրցաշարային տեսանկյունից հանդիպումը որևէ նշանակություն չունի։ Միևնույն ժամանակ հավաքական կոչվածի հետևում մեր երկիրն է։ Գերմանիայի համար մարզական առումով կարևոր չէր Լիխտենշտեյնի դեմ մրցավեճը, բայց բունդես թիմը խփեց 9 անպատասխան գնդակ։ Նույնքան գնդակ կարող է խփել մեզ, եթե իհարկե թույլ տանք։ Անկախ մրցաշարային իրավիճակից գերմնացիների համար յուրաքանչյուր հանդիպում պայքար է։ Պայքար Գերմանիայի պատիվը բարձր պահելու համար։ Սա ֆուտբոլային բարձր գիտակցություն է, որով օժտված է մեր առաջիկա մրցակիցը։ Իրականում դժվար է ասել մերոնք ունեն այդպիսի գիտակցություն, թե ոչ։ Հյուսիսային Մակեդոնիայի խաղից հետո չենք ակնկալում, որ մեր հավաքականը կհաղթի կամ ոչ-ոքի կխաղա։

Սպասում ենք թերևս, որ խաղադաշտ դուրս եկած տղաները կպայքարեն մինչև վերջ։ Պարտությունն ամենևին ամոթ չէ։ Պարտվում ենք նաև գերմանացիները, պարտվում են բոլորը։ Եթե Հյուսիսային Մակեդոնիային պարտվեինք պայքարելով պատկերը բորովին այլ կլիներ։ Լիահույս ենք, որ վաղը հանդիպումից հետո ֆուտբոլիստները բաց ճակատով կմոտենան երկրպագուներին աջակցության համար շնորհակալություն հայտնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում