Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ռուսաստանը չէր պատժում Փաշինյանին, դա շատ փոքր խնդիր էր

Կա տարածված ընկալում, ընդ որում այն տարածվում է նաև ռուսական տիրույթի այսպես ասած փորձագիտական-հրապարակախոսական սեգմենտից, թե Արցախի դեմ պատերազմում թույլ տալով հայկական կողմի պարտությունը, Ռուսաստանն այդպիսով Էրդողանի ձեռքով պատժեց Հայաստանում ժողովրդավարական վերափոխում իրականացնելու կարգախոսով թավշյա հեղափոխխություն արած Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդօրինակ զարգացումը որևէ կերպ չի համապատասխանում Եվրասիական ավանդույթին: Հարց է առաջանում: Իսկ, եթե Հայաստանում չլիներ այդ հեղափոխությունը, Արցախում չէ՞ր լինելու այն, ինչ եղավ, Ռուսաստանը թույլ չէ՞ր տալու պատերազմ, թե՞ թույլ չէր տալու պարտություն: Չափել տեղի ունեցածը այդ կատեգորիայով, կնշանակի «ջնջել» Ռուսաստանի վարած կովկասյան ամբողջ քաղաքականությունը այն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, որ հաջորդել էր ՌԴ նախագահ Պուտինի իշխանության գալուն: Պուտինը չի պատժել Փաշինյանին հեղափոխության համար: Ավելին, Պուտինը չի խանգարել հեղափոխությանը, քանի որ դրանով ստանում էր իր կովկասյան քաղաքականության գագաթնակետի՝ Արցախում ստատուս-քվոյի վերանայման անխոցելի թվացող ալիբի. եղավ հեղափոխություն, Փաշինյանը փչացրեց հարաբերությունը ՌԴ հետ և դրա հետևանքով էլ Ռուսաստանը չկատարեց իր դաշնակցային պարտավորությունը, պատժեց Փաշինյանին: Այն, որ դրա մասին խոսում են որոշ ռուսաստանցի փորձագետներ, որոնք գոնե առերևույթ Պուտինի քաղաքականությունը քննադատող դիրքերում են և այդ մասին էլ խոսում են հենց քննադատության տրամաբանությամբ, ունի թերևս իր բացատրությունը: Նրանց խնդիրը ներռուսական դաշտում է, ցույց տալու համար, որ Պուտինն իրականում «վելիկոդերժավնիկ» էլ չէ, ինչպես ուզում է ներկայանալ: Այսինքն, իրականում նրանք ոչ թե այսպես ասած ժողովրդավարության պաշտպանության դիրքերից են խոսում, այլ ռուսական «մեծապետականության», թեև հմտորեն փաթեթավորում են այլ կերպ, ենթագիտակցային թիրախը սակայն հենց մեծապետական հանրային գիտակցությունն է, որի վրա էլ իր իշխանությունը քարոզում ու կառուցում է Պուտինը: Դա նրանց և Պուտինի հարաբերության խնդիրն է:

Հայաստանի հանրության պարագայում թիրախը ունի այլ տրամաբանություն՝ ամեն ինչ բարդել թավշյա հեղափոխության, ոչ թե դրան նախորդած գրեթե լիակատար մսխումի և անարդյունավետության տարիների վրա: Միաժամանակ, նպատակն է նաև Հայաստանի հանրության առաջ արդարացնել պուտինյան ռեգիոնալ քաղաքականությունը, որը չէր կարող հիմնված չլինել Հայաստանի և Արցախի անվտանգային շահերը սակարկության առարկա դարձնելու տրամաբանության վրա: Այդ ուղղությամբ Հայաստանի որևէ դիմադրություն թուլացնող օղակը իրականում սեղմում էր 2012-13 թվականից, երբ Հայաստանին պարտադրվեց եվրասիական գիշերային շրջադարձը: Այլ հարց է, որ Մոսկվան շատ կցանկանար փոխել ստատուս-քվոն առանց կողմնակի՝ Թուրքիայի օգնության, և ռուս խաղաղապահներին էլ տեղակայել ոչ թե Ստեփանակերտ-Շուշի սահմանին, այլ շատ ավելի հարավ: Բայց, չունեցավ դրա համար բավարար ազդեցություն Ադրբեջանի վրա, քանի որ կար Թուրքիայի «հակազդեցությունը»: Մնում էր մտածել «ալիբիի» մասին, որը լինելու էր կար Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետը», կամ այն, ինչ եղավ՝ այդ «ալիբին» կանխելուն միտված թավշյա հեղափոխությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում