Հոկտեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 271205 դեպք, որոնցից 247553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1227 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1797516 թեստավորում: Երեկ կատարվել է 8 428 թեստավորում։
Այսպիսով` հոկտեմբերի 9-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1 331 նոր դեպք, 30 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 1 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։







































