Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: Այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով իր զեկույցը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատողը խոսում էր Հայաստանի անկախացման գործընթացի, Արցախյան շարժման և հետագա ներքաղաքական գործընթացներում Արցախի գործոնի ազդեցության մասին:

Քաղաքագետի խոսքով՝ իր զեկույցի նպատակը Հայաստանի ներքաղաքական կյանքում ղարաբաղյան գործոնի դերի և ազդեցության փոխակերպումը ցույց տալն է՝ սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, որից սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը:

«Իմ զեկույցի նպատակը ղարաբաղյան գործոնի փոխակերպումը ցույց տալն էր, թե ինչպես է այն սկսում հեռանալ հիմնական, ֆունդամենտալ սյուժեից՝ ինչ-որ տեղ ընկալվելով իբրև մարտահրավեր, ոչ միայն իբրև «բենեֆիթ», ինչ-որ տեղ՝ իբրև սպառնալիք: Թե ինչպես է փոխվում այդ հարաբերությունը», – «Արմենպրես»-ին ասաց քաղաքագետը:

Մարկեդոնովի գնահատմամբ՝ ղարաբաղյան գործոնի կենտրոնական, վճռորոշ ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ աստիճանաբար նվազելու է, սակայն զեկուցողը համաձայն չէ ադրբեջանական կողմի այն տեսակետի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը ավարտվել է, և Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է:

Այս համատեքստում, ի դեպ, Սերգեյ Մարկեդոնովը շեշտում է, որ սխալ է տվյալ հակամարտությունը Ղարաբաղյան անվանելը: Մարկեդոնովի կարծիքով՝ այն պետք է կոչել հայ-ադրբեջանական հակամարտություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղից բացի՝ Ադրբեջանի հետ հակամարտության այլ թատերաբեմեր են եղել և այժմ էլ կան: Մասնավորապես՝ Շահումյանը, Խանլարը, Գետաշենը, Մարտունաշենը, այսօր էլ՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ տարածքները, նախիջևանյան ուղղությունը:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Ղարաբաղը պարզապես գլխավոր խորհրդանիշն էր:

«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն, ապա, որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ: Ես այդպես եմ կարծում որպես մասնագետ, ոչ թե որովհետև ես Երևանում եմ կամ որովհետև ես հայամետ դիրքորոշում ունեմ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ որևէ հակամարտության ավարտվելը մասնագիտական առումով ունենում է իր չափանիշները:

«Հակամարտության ավարտվելը երկու հասարակությունների համար քիչ թե շատ լեգիտիմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Մենք այդ լեգիտիմությունը չենք տեսնում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունից դժգոհ մարդիկ ելույթներ են ունենում, բողոքի ցույցեր են անում: Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Փառք Աստծո, սոցցանցերում կան բլոգներ, որտեղ կարդում ենք. «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը»,«Ի՞նչ են անում մեր տարածքում օտարերկրյա զինվորները»: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը ամբողջությամբ ընդունել է պատերազմի արդյունքները: Իհարկե, ո՛չ: Ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել: Ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի տեղը՝ ես էլ կասեի. «Վե՛րջ, ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, ես պատմության դասագրքի մեջ եմ»: Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է», – ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, միևնույն է, խոսում են, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:

«Իսկ Մինսկի խումբը չի՞ ասում, որ կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Ասո՛ւմ է: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն՝ չենք կարող խոսել հակամարտության ավարտված լինելու մասին: Ես հենց այնպես չասացի, որ հակամարտությունը միայն ղարաբաղյան չէ: Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ կապված սահմանագծման և սահմանազատման հարցերի հետ, հենց դրա մասին է խոսում, որ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Այնպես որ, չենք կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է: Բայց ղարաբաղյան կառուցվածքի կենտրոնական-առաջատար ազդեցությունը աստիճանաբար նվազելու է՝ այդ թվում սերնդափոխության պատճառով», – մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում