Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ակնհայտ է միջազգային հանրության ճնշումը Բաքվի վրա է, դա է պատճառը՝ ինչու այդ երկրի խոսքերն ու քայլերն իրար չեն համապատասխանում

Եռակողմ համաձայնագրի հիմնական արդյունքը կայունությունն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի և Երևանի հետ վերսկսել աշխատանքային այցերը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ կարելի է եզրակացնել, որ Ալիևի հայտարարությունները ՄԱԿ-ում կապված էին ԵԽԽՎ-ի պատրաստվող բանաձևի հետ, որտեղ շատ կարևոր հարց արձանագրվեց․«Այն է, որ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա ու պարտավորություններ ստանձնեցին, որ չեն կիրառելու ուժ Արցախի հարցում։ Այսինքն՝ ռազմական ճանապարհով խնդիրը չեն լուծի։ Այդ պարտավորությունների կատարման հետ կա պատասխանատվություն ու դա արձանագրված է  այդ բանաձևի երրորդ կետում։ Ըստ էության՝ դա խոսում է այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը մտադիր է հստակություն մտցնել ագրեսիայի հարցում։ Այսօր անորոշ է, թե ում վրա է պատասխանատվությունը երկրորդ արցախյան պատերազմի սանձազերծման համար։ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի պնդումների՝ ՀՀ Զինված ուժերն են սեպտեմբերի 27-ին հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա և դրանից  են բռնկվել ռազմական գործողությունները։ Այդ ամենը, վստահաբար բերելու է նրան, որ Ադրբեջանն անխուսափելիորեն կճանաչվի ագրեսոր։21-րդ դարում այդպիսի ակնհայտ սուտ մատուցել ողջ աշխարհին, ինչպես որ արեց Իլհամ Ալիևը, բնականաբար անհետևանք չի մնա»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ալիևի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, վերաբերում է ևս միջազգային դիվանագիտական գործընթացներին․ «Այն, որ Ադրբեջանի նախագահը կհռչակվի հանցագործ ու կդառնա միջազգայնորեն հետպանդելի անձ՝ իր համար ամենաանցանկալի զարգացումն է։ ԵԽԽՎ-ի բանաձևից հետո կարելի է  վստահաբար ասել, որ գործընթացը գնալու է այդ ուղղությամբ։ Ես այդ տեսանկյունից եմ բացատրում այն հակասությունը, թե ինչու գործնականում Ադրբեջանի արտգործնախարարն աշխատում է արցախյան կարգավորման հարցի շուրջ, իսկ Ադրբեջանի նախագահը հարցը ներկայացնում է այնպես, թե այնտեղ այլևս քննարկելու բան չկա։ Տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահի  խոսքերը չեն համընկնում իրենց գործողությունների հետ»։

Անդրիաս Ղուկասյանը նաև ակնհայտ է համարում, որ Բաքվի վրա միջազգային ճնշումները մեծանում են․ «Սա նաև մեծ հարված է Հայաստանում կոլոբրացիոնիստական ուժերին, որոնք առաջ են քաշում տեսությունը, թե Ադրբեջանը անպատիժ է մնալու ագրեսիվ գործողությունների համար, ուստի անհրաժեշտ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գնալ հաշտության՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ բերած նախապայմանների հիման վրա։ Այդ կոլոբրացիոնիստական ուժերի տրամաբանությունն ամբողջությամբ խախտվում է, որովհետև պարզ է դառնում, որ երբ Ադրբեջանը ճանաչվի ագրեսիվ ու պատերազմի պատասխանատու կողմ, արդեն այդ տեսակ հարցերը, որ անհրաժեշտ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գնալ հաշտության՝ իրենց պայմաններով, ի չիք կլինեն։ Մեծ հաշվով կզրոյանա նաև  այն ամբողջ քաղաքականությունը, որը փորձում են այդօր փաթաթել հայ ժողովրդի վզին»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում