Monday, 27 07 2026
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Սահմանադրական ճգնաժամի Սահմանադրությունը. Ինչ է կատարվում խորհրդարանում

Խորհրդարանում «ընդդիմադիր փոխխոսնակի» ընտրության ոդիսականը հերթական անգամ վկայեց Հայաստանում խորքային սահմանադրական «ճգնաժամի» առկայության մասին, որ քողարկված է 2015  թվականին գրված Սահմանադրության տեսքով: «Ճգնաժամ», որի բնույթն իհարկե այլ է, մասնավորապես՝ ըստ հայեցողության, ըստ իրավիճակի մեկնաբանման կամ կիրառման հնարավորություն: Ահա այդ տրամաբանությամբ է Հայաստանում գրվել Սահմանադրությունը, որ ընդունվել է կամ ներդրվել է 2015 թվականին: Դրանում բազմաթիվ են այն իրավիճակները, երբ ըստ քաղաքական պահի նպատակահարմարության կարելի է այս կամ այն սահմանադրական գործոնը մեկնաբանել ինչպես պետք է տվյալ պահին կառավարող քաղաքական ուժին:

Խորհրդարանական մեծամասնությունը ներկայումս ըստ էության օգտագործում է հենց այդ հնարավորությունը, երբ, մի կողմից տրված է «ընդդիմադիր փոխխոսնակի» ինստիտուտի հնարավորություն, մյուս կողմից սակայն չկա մեծամասնության վրա դրված ուղիղ պարտավորություն: Եթե ինչ-որ բան թողնված է փակ գաղտնի քվեարկության, կնշանակի, որ թողնված է հայեցողության: Ընդհանրապես, «ընդդիմադիր փոխխոսնակի» այսպես ասած ինստիտուտի ներմուծման ժամանակ եմ առիթ ունեցել հոդվածներով արտահայտել կարծիքս, որ դա բացարձակ անիմաստ և ավելորդ, ձևական ինստիտուտ է, ոչինչ չասող ցուցանակ: Եթե երկրում գոյություն ունի իրապես ազատ, ժողովրդավարական և օրինական միջավայր, ապա ընդդիմությունը բացարձակ չունի որևէ այդօրինակ կարգավիճակի կարիք: Ընդդիմությանը բավարար է ժողովրդավարական, ազատ քաղաքական պայքարով և ընտրության միջոցով իշխանություն լինելու հնարավորությունը: Եթե չկա այդ ազատ և լիարժեք հնարավորությունը, ապա անգամ ԱԺ նախագահի պաշտոնը ընդդիմության տալը չի որոշում ոչինչ:

Ինչ վերաբերում է առկա դրվագին, ապա էստեղ իհարկե նկատելի է, որ մեծամասնությունը փորձում է օգտագործել արմատական ընդդիմության երկիմաստ վիճակը ու ճնշում գործադրելու հնարավորությունը: Վիճակը երկիմաստ է էն առումով, որ մտել ես խորհրդարան՝ մի կողմից անհնար է արագ ազատվել, հանել փողոցային, հրապարակային պայքարի «պատմուճանը», մյուս կողմից անհնար է խորհրդարանում մնալ դրա մեջ և ուզես, թե ոչ, պետք է ադապտացվել նոր իրավիճակին, ընդհուպ ֆիզիկապես նոր իրավիճակին, երբ աշխատանքը նույն դահլիճում է, կողք կողքի և այլն: Սրանք ամենևին երկրորդական նշանակության բաներ չեն: Ամբողջ հարցն այն է, թե արմատական ընդդիմությունն ինչո՞ւ մերժեց հարցն առկախելու և մյուս հարցերի քննարկմանն անցնելու առաջարկը, որ հնչեց մեծամասնությունից: Պատճառը թերևս այն է, որ ընդդիմության ներսում էլ իրավիճակը իսկապես երկիմաստ է, պայմանավորված հենց ընդհանուր դրության երկիմաստությամբ: Այլապես, մեծամասնության վարքագծի մոտիվների հասկանալիության պարագայում, անհասկանալի է, թե ինչու է այդ քաղաքական իմաստով «ոչնչի» համար պայքարում ընդդիմությունը, եթե հենց ինքն է հայտարարում, որ փոխխոսնակի կարգավիճակը նպատակ չէ և իրենց համար միևնույն է՝ պայքարել վերևում, թե ներքևում նստած: Թե՞ ընդդիմության թեկնածուն այդ մասին հայտարարությունը ավելի շատ հասցեագրում էր հենց ընդդիմության շրջանակին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում