Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Հայաստանի ֆրանսիական համալսարանը սկսում է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը

Կրթության ոլորտում 21 տարվա փորձ ունեցող ՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանը Ֆրանսիայի Թուլուզ III Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ իրականացնելու է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշեց, որ իրենք աշխատում են ստեղծել ծրագրեր, որոնց կարիքն ունի Հայաստանը: Գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքից զատ, համալսարանը համագործակցում է ոլորտի ձեռնարկատերերի հետ՝ լսելով նրանց պահանջմունքները:

«Բոլոր երկրները շատ մեծ հետաքրքրվածություն ունեն լավ մասնագետներ ունենալու հարցում, և Հայաստանը բացառություն չէ: Շահագրգռվածությունը գալիս է նաև ձեռնարկությունների կողմից, որոնք ասում են, որ աշխատուժի պակաս են զգում: Մենք հետաքրքրություն տեսնում ենք նաև ուսանողների կողմից: Մեր ներկայացրած մագիստրոսական ծրագիրը էկոհամակարգի կենտրոնում կլինի: Մենք շահագրգռված ենք այդ մագիստրոսական ծրագիրը կյանքի կոչելու հարցում՝ խթանելով գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը»,-ասաց Բերտրան Վենարը:

Մագիստրոսական նոր ծրագրով առաջին ուսանողներին համալսարանը սպասում է սեպտեմբերին: Դասընթացներն անցկացվելու են երեկոյան, ինչը հնարավորություն կտա աշխատող ուսանողներին համատեղել ուսումն ու աշխատանքը: Տեղի ուսանողներից բացի, կարող են ընդգրկվել նաև արտասահմանցիներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանի խոսքով, շատ կարևորում են ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները: Նա նշեց, որ արհեստական բանականության ոլորտը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, այս ուղղությամբ կադրային արդյունավետ քաղաքականությունը առաջնային հարցերից է:

«Կրթական համակարգը պատրաստ չէ աշխատանքի պահանջարկը բավարարել, իսկ պահանջարկը մեծ է ու աճում է: Մի քանի ընկերությունների վերջին տվյալներ ներկայացնեմ, մինչև տարվա վերջ արհեստական բանականության ոլորտում 400-ից ավելի աշխատողի կարիք են ունենալու: Ընդհանուր ոլորտի պահանջարկի բավարարման համար այս կրթական ծրագիրը ևս մի քայլ է պահանջված մասնագետներ պատրաստելու և թույլ չտալու կադրային արտահոսք երկրում, միջոցները, ֆինանսավորումը գնան այլ երկրներ: Մագիստրոսական ծրագիրը ևս մեկ ներդրում է ոլորտի էկոհամակարգի ու ստարտափերի զարգացման ուղղությամբ»,-ասաց Դավիթ Սահակյանը:

Թուլուզ III Պոլ Սաբատիե համալսարանի Գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլը նշեց, որ իրենց դասախոսները գալու են դասավանդելու Երևանում:

«Մեր համագործակցությունը Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ տարիների պատմություն ունի: Ուրախ եմ, որ համագործակցությունը շարունակվում է այս մագիստրոսական ծրագրով: Ասեմ, որ բակալավրի մակարդակում նախատեսվում է 10 դասախոսի այց, որոնք արդեն եկել են և դեռ կգան: Մագիստրատուրայի համար նախատեսվել է նույնքան դասախոսների այց Հայաստան: Առաջին խումբը ներկա կլինի Երևանում սեպտեմբերին»,-ասաց Ալեն Կրուզիլը:

Մագիստրոսական ծրագրի շրջանակում նախատեսված է պրակտիկ դասընթաց կազմակերպություններում: Լավագույն ուսանողների համար հնարավոր կլինի պրակտիկ դասընթացը կազմակերպել նաև Ֆրանսիայում: Հայաստանի ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը նշեց, որ հնարավորություն կա հյուրընկալելու ֆրանսիացի ուսանողներին, որը յուրօրինակ փորձի փոխանակում կարող է լինել:

«Մեր ծրագիրը ներառում է արհեստական բանականության երկու հիմնական ճյուղերն էլ: Ուսանողը ինքը կորոշի որ ուղղությամբ մասնագիտանա: Մեզ մոտ դասավանդման համար գալու են Թուլուզի գործող դասախոսները»,- ասաց Քրիստինա Սարգսյանն՝ ընդգծելով, որ ուսանողները ներգրավված են լինելու գիտահետազոտական աշխատանքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում