Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ամեն ինչ կախված է լինելու Հայաստանից, որքանո՞վ է Երևանը պատրաստ օգտագործել այդ պատուհանը

Եվրամիությունը կանգնած է Հայաստանի կողքին, աջակցելով խորը բարեփոխումների իրականացմանը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրությանը հաղթանակի առիթով շնորհավորական ուղերձում։

Շնորհավորանքին զուգահեռ սպասվում է  տարածաշրջանային  բավականին ուշագրավ այց։ Հայաստան կայցելեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Հունիսի 25-ին կայանալիք այցի շրջանակում ՀՀ կժամանեն նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի տարբեր գործընկերների համար այժմ նոր հնարավորություններ են բացվում, և նրանք բնականաբար փորձելու են օգտագործել այդ հնարավորությունը՝ պարզելու, թե Հայաստանը որքանով է  տրամադրված համագործակցության ուղղությամբ նոր ու կոնկրետ քայլեր ձեռնարկել․ «Հենց դրանով է պայմանավորված շատ երկրների միջազգային կառույցների ակտիվությունն անմիջապես ընտրություններից հետո։ Զուտ տեսականորեն այդպիսի արդյունք ունեցած ընտրություններից հետո բացվում են հնարավորություններ՝ կայունացման ու զարգացման համար։ Իրենք փորձելու են այդ պատուհանն օգտագործել՝ տեսնենք, թե ինչ արդյունք կտա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե մինչ այժմ իշխանություններն ամբողջությամբ չեն օգտագործել  ուժի մեջ մտած  Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արդյոք ընտրություններից հետո նոր հնարավորություններ են բացվել, Բորիս Նավասարդյանն արձագանքեց․ «Հնարավորությունը միշտ կա։ Նույնիսկ եթե Հայաստանի շահագրգռվածության առումով եղել են որոշակի հիմնավորված հիասթափություններ։ Ընտրություններից հետո այդ ամենը կարող են ինչ-որ տեղ մոռանալ կամ կարևորություն չտալ նախորդ  զարգացումներին ու փորձել նոր հնարավորություններն օգտագործել։ Հիմա ամեն ինչ կախված է լինելու Հայաստանից, թե որքանով է  ինքը պատրաստ լինելու այդ պատուհանն օգտագործել։ Արդյոք ավելի հետևողական, պրոֆեսիսոնալ ու վճռական քայլերի պատրաստ կլինի։ Ամեն դեպքում՝  հնարավորությունները  կան ու չօգտագործել դրանք այնպես, ինչպես չեն օգտագործվել նախորդ երեք տարիների ընթացքում անթույլատրելի է, եթե մենք իրոք ապագայի մասին ենք մտածում»։

Արդյոք պատերազմից հետե Ռուսաստանից ունեցած կախվածությունը դա թույլ կտա հաջորդ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը նշեց․ «Իհարկե Հայաստանի համար այժմ շատ ավելի քիչ են հնարավորությունները, քան կային 2013 կամ 2018 թվականներին։ Այսինքն՝ այն անհաջողությունները, որոնք եղել են կոնկրետ Եվրամիության հետ համագործակցության առումով նախկին տարիներին ու չեն օգտագործվել, որոշակի ստվեր գցում են գործընթացի վրա։ Բայց ես չեմ կարծում, որ ճիշտ գործելու ու աշխատելու դեպքում զարգացումն ու անվտանգությունը չպետք է դիտարկվեն որպես հակադիր ուղղություններ։ Եթե այդ կարգի հմտություններ իշխանությունները դրսևորեն, ապա այն կախվածությունը, որ մենք Ռուսաստանից այսօր ունենք՝ այդքան էլ խանգարող հանգամանք չի լինի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում