Մեծ Բրիտանիայում զոհերի թիվը աճում է: The Telegraph-ը նշում է, որ անցած գիշեր 3 մարդ է սպանվել: Զոհվածները փորձել են իրենց տունը պաշտպանել հանցագործներից, սակայն մայթ դուրս եկած մեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել նրանց:
Դեպքը տեղի է ունեցել Բիրմինգհեմում, զոհվել են երկու եղբայր և նրանց ընկերը:
The Telegraph-ը նշում է, որ բոլոր զոհվածները մուսուլմաններ են եղել: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է մի տղամարդ: Նաև հայտնաբերվել է մեքենան, որով վրաերթի են ենթարկվել 3 տուժածները:







































