Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ադրբեջանի սահմանային սադրանքը ամերիկյան դիրքորոշումից հետո

Հայաստանի սահմանին իրավիճակի լարվածության նոր էսկալացիա եւ ադրբեջանական նոր սադրանք է տեղի ունենում բավականին ուշագրավ մի իրողության ֆոնին: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քորթնի Ավստրիանը նախօրեին խոսել է ԱՄՆ մոտեցումների մասին, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին եւ արցախյան հարցի հետագա գործընթացին: Մասնավորապես, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ-դեսպանը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Ադրբեջանը հետ կքաշի բոլոր ուժերը Հայաստանի սահմանից, կոչ է անում երկու կողմերին սկսել բանակցություն միջազգային սահմանները երկուստեք ճշտելու ուղղությամբ, կոչ է անում ամրացնել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերադարձնել ռազմագերիներին, փոխանակել ականապատման համար անհրաժեշտ տվյալները, բացել Արցախը միջազգային կառույցների համար, դադարեցնել հակամարդասիրական հռետորաբանությունն ու հետաքննել մարդու իրավունքի խախտումները:

Թեեւ Վաշինգտոնի դիրքորոշումների մի մասը կոչ է երկու կողմերին,. այդուհանդերձ ընդհանուր համատեքստում ակնառու է, որ դրվում են պահանջներ Ադրբեջանի առաջ, որոնք Բաքվի համար ոչ միայն ընդունելի չեն, այլ հակոտնյա են հետպատերազմյան ադրբեջանական հռետորաբանությանն ու դիրքավորմանը: Եվ ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ ռուս-թուրքական այն ձեւաչափի, որի դե ֆակտո շրջանակում էլ կայացվել է նոյեմբերի 9-ի համաձայնությունն ու զարգանում է իրավիճակը: Ահա ԱՄՆ այդ դիրքորոշման հերթական բարձրաձայնումից հետո Ադրբեջանը գնում է սահմանի իրավիճակի սրացման եվ նոր սադրանքի, լարելով իրավիճակը: Կասկածից վեր է, որ Բաքուն դա չէր անի առնվազն չունենալով վստահություն կամ համոզվածություն, որ Ռուսաստանը այդ հարցում լինելու է իր դաշտում: Ավելին, պետք չէ բացառել եւ այն, որ Ալիեւն այդպիսով որոշակի խաղաքարտ է տալիս նաեւ ՌԴ նախագահ Պուտինին, որը հունիսի 16-ին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ եւ քննարկումների օրակարգում անկասկած կլինի Կովկասի հարցն ու այստեղ ամերիկյան քաղաքականության հետաքրքրությունները: Այդպիսով, Ալիեւը հաշվարկելով թերեւս այդ հանգամանքը, որ Ռուսաստանը դեմ չի լինի ունենալ այդ խաղաքարտը, գնում է սադրանքի:

Միաժամանակ, անկասկած է նաեւ, որ դրանով հանդերձ նա ունի թերեւս այլ մտավախություն, որ Ռուսաստանը այդ խաղաքարտով հանդերձ կարող է եւ պայմանավորվել ԱՄՆ հետ որոշակի միջնաժամկետ հարցերի շուրջ, այդ թվում կովկասյան ուղղությամբ: Այստեղ է նաեւ, որ նա ռեվերանսներ է անում ԱՄՆ-ին, խոսելով գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին: Այս առումով, Ադրբեջանի լկտիության համատեքստում հնարավոր է նկատել թերեւս մեկ այլ հանգամանք: Այդ լկտիությամբ նա մի կողմից խորը ընդգծում է Հայաստանի շահի ու անվտանգության հարցում այսպես կոչված ՀԱՊԿ անտարբերությունն ու անկենսունակությունը, մյուս կողմից կամա, թե ակամա «սադրում» Հայաստանին դիմել ՄԱԿ ԱԽ: Չի բացառվում, որ Ադրբեջանն այդ տարբերակը դիտարկում է այնտեղ ԱՄՆ հետ ավելի գործնական հարաբերության գնալու հնարավորություն, հաշվի առնելով խոշոր հաշվով այն, որ Ադրբեջանն ունի ՄԱԿ շրջանակում որոշակի հաջող աշխատանքի փորձ, իհարկե նաեւ ֆինանսական ռեսուրսների շնորհիվ: Այստեղ երկակի վիճակում է հայտնվում Հայաստանը՝ դիմել, թե չդիմել: Մյուս կողմից, Հայաստանն արդեն իսկ երկակի վիճակում է՝ դիմել ուժի, թե սպասել Ռուսաստանին:

Ընդ որում մի պարագայում, երբ ներկայումս կա փաստը՝ Հայաստանի շահին համահունչ են ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներից չորսի հրապարակային դիրքորոշումները, բացառությամբ դաշնակից համարվող Ռուսաստանի: Իհարկե հասկանալի է, որ չորսը Հայաստանն ավելի չեն սիրում, քան Ռուսաստանը, կամ Ադրբեջանին պակաս չեն սիրում, քան Ռուսաստանը: Այստեղ հարցը ընդհանրապես սիրո կամ այլ զգացմունքի կատեգորիայից չէ, այլ քաղաքական հաշվարկի եւ շահերի: Իսկ այստեղ ակնառու է, որ Հայաստանը պետք է ընտրի՝ ռուս-թուրքական շահերի տիրույթում փակուղին, թե՞ ՄԱԿ ԱԽ ավելի բազմազան շահերի տիրույթում դիվանագիտական աշխատանքի ավելի լայն դաշտի հնարավորությունը, հաշվի առնելով մինչ այժմ արտահայտված համահունչ կամ շահեկան դիրքորոշումների հարաբերակցությունը: Ընդ որում, այդ իմաստով թերեւս նշմարվում է սահմանային իրադրության վերաբերյալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի նվազագույնը մի օգտակար բաղադրիչ՝ Հայաստանը փաստորեն առաջարկում է իրավիճակը ՌԴ միանձնյա միջնորդության դաշտից բերել Մինսկի խմբի համանախագահության դաշտ: Կարեւոր է լինելու, թե ի՞նչ կարձագանքի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջարկին Ռուսաստանը: Որովհետեւ գործնականում կասկած չի հարուցում Ֆրանսիայի մոտեցումը, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին տարածած հայտարարությամբ մտահոգություն հայտնելով սահմանային վիճակի նոր լարման առիթով, հայտնել է կողմերին բանակցության միջնորդության պատրաստակամություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում