Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21». ՊՆ-ի ուշագրավ արձագանքը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության ֆոնին

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է՝ չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ թեպետ ծանոթ չէ, թե այդ զորավարժություններն ինչ բնույթի են լինելու, մեր ցանկացած մասնակցություն չպետք է կրի մեխանիկական բնույթ.«Դրան մասնակցել-չմասնակցելը պետք է գործնական նշանակություն ունենա։ Քաղաքական իմաստով իրավիճակը շատ պարզ է՝ պատերազմից  առաջ էլ Հայաստանը չէր մասնակցում ՆԱՏՕ-ի բոլոր զորավարաժություններին և աստիճանաբար ավելի քիչ էր սկսել մասնակցել։ Իսկ  պատերազմից հետո առավել ևս Հայաստանը զգուշանում է արևմուտք-Ռուսաստան դիմակայության առավել սրված փուլում ինչ-որ քայլեր իրականացնելուց։ Այսինքն՝ չի անում այնպիսի քայլեր, որոնք Ռուսաստանի մոտ խանդ կամ Հայաստանի հանդեպ ճնշման առիթ են տալու։ Այս իմաստով քաղաքական տեսանկյունից չմասնակցելու մոտիվն այս դաշտում է»։

Ըստ Բադալյանի՝ խնդիրը հետևյալն է.«Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերության գնահատականը պետք է կառուցվի այլևս բովանդակային և գաղափարական նոր դաշտում, նոր մշակումներում ու այլևս չչափվի ՆԱՏՕ-ի զորավարժություններին  մասնակցել-չմասնակցելու հանգամանքով։Ես կարծում եմ՝ Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները լրջագույն վերափոխման կարիք ունեն և մասնակցել-չմասնակցելն արդեն շատ հին չափորոշիչ է։ Մենք պետք է խորքային առումով՝ քաղաքական, հասարակական-քաղաքական դաշտում լրջագույն քննարկումներ ծավալենք, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Այն, որ դրանք  պետք է սերտ ու խորը զարգացման տրամաբանության մեջ դիտարկենք ու մեր ճանապարհն ու ուղենիշը դա պետք է լինի՝ որևէ կասկած չկա, որովհետև սա Հայաստանի համար անվտանգային առաջնահերթություն է։ Հատկապես  այն, ինչ մենք տեսանք պատերազմի ընթացքում և պատերազմի արդյունքում՝ մեզ համար պետք է դաս լինի»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի խնդիրը մեզ համար կենսական անհրաժեշտություն է.«Այդ հարցը պետք է դիտարկել շատ խորը և շատ լրջորեն ու չչափել զորավարժությանը մասնակցել-չմասնակցելու հանգամանքով։ Հայաստանի իրավիճակն այս տեսանկյունից բավականին առանձնահատուկ է։ Որքան էլ մենք ամեն ինչ դիտարկենք ցանկությունների շրջանակում, Ռուսաստանի գործոնը շատ ազդեցիկ է ու Հայաստանը չի կարող դա հաշվի չառնել։Դրա համար  եմ նշում, որ Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցումն ու վերափոխումը պետք է շատ ավելի խորքային մակարդակում դիտարկենք ու այդ  մակարդակում կատարենք մշակումները, թե ինչպես ենք ու ինչ հողի վրա ենք պատկերացնում այդ հարաբերությունները։ Բայց դա պետք է լինի Հայաստանի արտաքին ու անվտանգային  քաղաքականության համար կենսական առաջնահերթություն»։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնող Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  հանցագործ ու դավաճանական համարեց Հայաստանի Պաշտպանության նախարարության դիրքորոշումը.«Դա արվել է  հենց այն նույն օրը, երբ  հնչեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնական առաջարկը՝ հայ սպաների համար  ուսումնավարժական ու կրթական դասընթացներ կազմակերպել Միացյալ Նահանգների ռազմական վարժարաններում։ Այն պահին, երբ Միացյալ Նահանգների դեսպանն իր կառավարության անունից գալիս է  Սյունիք ու հաստատում  ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, այդ ֆոնի վրա ակնհայտ ռուսամետ ու հակապետական, հակազգային դրսևորում է նման հայտարարությամբ հանդես գալը»։

Խզմալյանի դիտարկմամբ՝պատահական չէ, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հանդիպում են ոչ թե Պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի ղեկավարության հետ.«Մենք փաստորեն ունենք Ազգային անվտանգության ծառայություն, որը ծառայում է Ռուսաստանին, ունենք Պաշտպանության նախարարություն, որը պաշտպանում է Ռուսաստանի շահերը, կառավարություն, որը սպասարկում է  ռուս-թուրքական դաշինքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում