Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

«Լյուստրացիա» հարևան Իրանում. ինչ է սպասվում հունիսին

Մինչ հայաստանյան հանրությունը կլանված է ներքին իրողություններով և Ցեղասպանության ճանաչման ԱՄՆ պատմական որոշումով, թերևս ոչ պակաս նշանակալի և գուցե պատմական իրողություններ են ծավալվում կամ խմորվում հարևան Իրանում: Իրանում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆի հարցազրույցի արտահոսքը, որտեղ Զարիֆը դիվանագիտական անկաշկանդությունից դուրս մեկնաբանություններ և բացահայտումներ է անում թե ներքին, թե արտաքին կարևորագույն հարցերի շուրջ: Օրինակ, Զարիֆը նշում է, որ Ռուսաստանը դեմ էր Իրանի հետ ԱՄն ու ԵՄ երկրների միջուկային գործարքին, նշում է, որ այդ գործում օգտագործում էին Ղասեմ Սոլեյմանիին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, որը 2020 թվականին սպանվեց Բաղդադում՝ ամերիկյան անօդաչույի հարվածից, ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով: Զարիֆը նշում է նաև, որ արտգործնախարարությունը բավականին դժվար պայմաններում է աշխատել, քանի որ ավելի շատ ստիպված է եղել բանակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Սոլեյմանիի կառույցի հետ, որը ամեն կերպ ազդել է դիվանագիտության վրա և խանգարել արտաքին քաղաքականության հարցերում: Զարիֆը արել էր մի շարք այլ աղմկոտ արտահայտություններ:

BBC-ն հայտնում է, որ Զարիֆի հարցազրույցը, որ նա տվել է ԱԳՆ խոսնակին, նախատեսված էր հունիսին կայանալիք նախագահի ընտրությունից հետո հրապարակման համար, սակայն փաստորեն հրապարակվել է ավելի վաղ: Ո՞վ է արտահոսքի հեղինակը, որով գուցե հարվածի տակ է դրվում թե հենց Զարիֆի քաղաքական կարիերան՝ նա համարվում էր նախագահի ընտրությանը ռեֆորմիստական թևի թեկնածուի գլխավոր հավակնորդ, թե ընդհանրապես ռեֆորմիստական թևի շանսերին:  Մյուս կողմից սակայն, արդյո՞ք միարժեք է այդ դիտարկումը, թե՞ այդուհանդերձ հնարավոր է գործ ունենալ ավելի բարդ և նուրբ մշակված քայլի հետ, երբ Զարիֆի բաց հարցազրույցի արտահոսքը կազմակերպվում է իրականում պահպանողականներին «մերկացնելու»  համար՝ ապակառուցողական արտաքին քաղաքականության հարցում: Առավել ևս, որ դեռևս 2020-ին Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանում ռեֆորմիստական թևը բավականին թուլացել է, պահպանողականները օգտագործեցին ԱՄՆ այդ քայլը ներքին դիրքերը ամրացնելու համար և դրա շնորհիվ նաև հաղթեցին խորհրդարանի ընտրությանը: Ըստ այդմ, կա՞ր արդյոք նախագահի ընտրությունից առաջ ռեֆորմիստներին այդպես հարվածելու անհրաժեշտություն: Ոչինչ անշուշտ միարժեք չէ և շատ բան կախված է լինելու իրանյան հանրության արձագանքից: Իսկ այդ հանրությունը բավականին փակ հանրություն է և հնարավոր է, որ տրամադրություններն ու արձագանքները այսպես ասած արտացոլվեն «վերջին պահին», այսինքն քվեարկության օրը:

Բոլոր դեպքերում, Իրանում տեղի է ունեցել աղմկոտ և որոշակի իմաստով աննախադեպ իրադարձություն: Ընդ որում, հատկանշական է թերևս երկու արտաքին հանգամանք, որի ֆոնին դա տեղի է ունեցել: Մոհամադ Զարիֆը օրեր առաջ Թեհրանում կնքեց 25-ամյա համաձայնագիրը Չինաստանի հետ, որով ըստ էության Պեկինը ստանձնում էր Իրանի տնտեսա-քաղաքական «խնամակալությունը»՝ քառորդ դարյա ժամանակահատվածի համար մոտ 500 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթով:

Մյուս կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Բայդենի որոշումը, որը խորքային ազդեցություն է ունենալու Թուրքիայի քաղաքականության և ռեգիոնալ իրողությունների վրա, թե Կովկասի, թե Մերձավոր Արևելքի և ընդհուպ կենտրոնասիական ուղղություններում: Ի դեպ, գուցե պետք չէ բացառել և այն, որ Զարիֆի հարցազրույցի արտահոսքը որոշակի պատասխան է Չինաստանի հետ պայմանագրին: Միևնույն ժամանակ, հետաքրքիր հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք Իրանի արտգործնախարարը, նախագահի հավանական թեկնածուն այդքան անշրջահայաց էր, որպեսզի մի քանի ամիս անց հրապարակման ենթակա բաց հարցազրույց տար, չպատկերացնելով Իրանի շուրջ արտաքին և ներքին բարդ և բազմաշերտ իրավիճակն ու հնարավոր «ֆորս մաժորի» հավանականությունը: Միթե՞ նախարար Զարիֆն այդքան միամիտ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում