Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ցեղասպանության ճանաչումը Հայ Դատի համար երկրորդական է, կոնկրետ պահանջ ունենք Թուրքիայից՝ վերադարձնել Արևմտյան Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատարեց իր նախընտրական խոստումն ու ճանաչեց Ցեղասպանությունը։ Իրավական ու քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա սա։

-Նախ իրավական առումով։ Երբ հայ փաստաբանները հայցեր էին ներկայացնում դատարան՝ դատարանը հայցը մերժում էր՝ ասելով, որ ամերիկյան կառավարությունը չի ընդունել Ցեղասպանությունը  և չենք կարող  դատական վճիռ կայացնել՝ հիմնվելով Կալիֆորնիա նահանգի  որոշման վրա։ Որպես առանձին նահանգ Կալիֆորնիան իրավունք չունի խառնվել արտաքին հարաբերություններին և դա դաշնակցային հարաբերությունների խնդիր է։ Այդպիսով դատը մերժվել է։ Հիմա, երբ Բայդենն ասաց, որ Ցեղասպանություն եղել է և Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեցին, որ Ցեղասպանություն եղել է, հուսով ենք, որ նոր դատական հայցերի դեպքում՝ դատավորն այդ դատերը կընդունի, որովհետև արդեն ընդունվել է կառավարության կողմից։

Բազմաթիվ այդպիսի դատեր են եղել, բերեմ մեկ օրինակ։ Երբ փաստաբանները Ինջիրլիքի դատը բացեցին, որ հիմնված է  հայկական հողի վրա՝դատավորը մերժեց դատն ընդունել։ Բազմաթիվ այլ գործեր ևս մերժվել են, քանի որ հիմնված են եղել Կալիֆորնիա նահանգի օրենքի վրա։ Հիմնավորումն այն էր, որ Կալիֆորնիան իրավունք չունի այդպիսի օրենք ընդունել, քանի որ դա ֆեդերալ կառավարության լիազորության շրջանակներում է։

-Տվյալ իրավիճակում, երբ մենք կարողացանք  հասնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ի՞նչ պետք է այժմ անի Հայաստանը։

-Այս որոշումն ուղղակի կապ չունի ՀՀ կառավարության հետ։ Բայց քանի որ Բայդենը  ԱՄՆ-ի նման գերհզոր պետության նախագահն է և իր հայտարարությունները աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեն, դա կստեղծի շատ դրական վերաբերմունք հայության հանդեպ։ Իր այդ վերաբերմունքը նաև ազդեցություն կունենա արցախյան հարցի լուծման, Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վրա։ Ստեղծվում է  հայանպաստ մի մթնոլորտ, որից կկարողանա օգտվել ամբողջ աշխարհի հայությունը՝ ներառյալ ՀՀ կառավարությունը։

-Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում սա փոփոխություն ենթադրո՞ւմ է։

-Նորից  նշեմ, որ Բայդենի այս հայտարարությունն ուղղակիորեն չի առնչվում հայ-ամերիկյան հարաբերություններին, բայց քանի որ շատ դրական հայտարարություն է՝ այն կստեղծի շատ դրական զգացմունքներ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Այսքան տարի է ամերիկահայերը լոբբի են անում ու կարողացան այս նպատակին հասնել։ Սա շատ օգտակար կլինի Հայաստան-ԱՄՆ կապերի համար։

-Որո՞նք կլինեն Թուրքիայի պատասխան քայլերը, ինչ-որ վտանգներ կարո՞ղ ենք սպասել։

Առաջին քայլն արդեն արեցին՝ Անկարայում ԱՄՆ դեսպանին հրավիրեցին թուրքական արտգործնախարարությունն ու իրենց սրտնեղությունը  հայտնեցին այս որոշման հետ կապված։ Դա փոքր քայլ է, բայց  թուրքական սովորության համաձայն՝ սա նորմալ գործընթաց է։ Նրանք կարող են նաև իրենց դեսպանին ետ կանչել Վաշինգտոնից՝ խորհրդակցության համար։ Թուրքիան կարող է նաև իր առևտրային հարաբերությունները սառեցնել ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ ամերիկյան ապրանքներ չներմուծվեն Թուրքիա։ Թուրքերը նաև սպառնացել են, որ եթե Ամերիկան այսպիսի քայլ անի, իրենք կարող են փակել Ինջիրլիքի ռազմակայանը, որտեղ ամերիկյան օդանավերն են տեղակայված…

-Հիմա, երբ մենք հասանք Ցեղասպանության ճանաչմանը, մեր լոբբիստական կառույցները ի՞նչ ուղղությամբ կխորացնեն իրենց աշխատանքը։

– Դա շատ մեծ թյուրիմացություն է։ Ցեղասպանության ճանաչումը երբեք չի եղել Հայ դատի նպատակը։ Ցեղասպանությունը մի շատ ցավալի իրողություն է, բայց դա չի կարելի որակել որպես պահանջ։ Մենք Թուրքիայից շատ կոնկրետ պահանջներ ունենք՝ օրինակ  հատուցում մեր զոհերի համար, հայկական եկեղեցիների, դպրոցների, գերեզմանների վերադարձ  ու նաև վերջապես վերադարձնել Արևմտյան Հայաստանը։ Սրանք են մեր պահանջները և ոչ ճանաչումը։ Ճանաչումը մեզ համար երկրորդական է, մենք ունենք կոնկրետ ու հստակ պահանջներ և հենց դրանով է  զբաղվելու ամերիկահայությունն ու հայությունը առհասարակ։ Այժմ զբաղվելու են դատական հայցեր ներկայացնելով՝ տարբեր երկրների  տեղական դատարաններում և նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին ու երրորդ՝ ՀՀ կառավարության կողմից հայտ պետք է ներկայացնել միջազգային դատարան։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում