Thursday, 23 07 2026
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

ՀՀ նախագահականում պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի նախագահն ու մի խումբ խորհրդարանականներ

ՀՀ նախագահի նստավայրում կայացավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ Հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պարգևատրվեց Պատվո շքանշանով:

Բարեկամության շքանշանով պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Սենատի «Սոցիալիստական, բնապահպանական և հանրապետական» խմբակցության նախագահ Պատրիկ Կաները, Ֆրանսիայի Սենատի «Կենտրոնամետ միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, Սենատի «Կոմունիստական, հանրապետական, քաղաքացիական և բնապահպանական» խմբակցության նախագահ Էլիան Ասասին, Սենատի «Բնապահպանական, համերաշխություն և տարածքներ» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր- Լյուկ Դըվինազը, Սենատի նախագահի դիվանագիտական խորհրդական Հյուբեր դը Կանսոնը: Պարգևները հանձեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել շատ երկար: Դրանք դարերի բարեկամության պատմություն են: Մենք երբեք չենք մոռանա, որ հազարավոր հայորդիներ Մեծ եղեռնից հետո իրենց փրկության հանգրվանը գտան Ֆրանսիայում: Մենք, իհարկե, շատ լավ հիշում ենք, որ սրանից 20 տարի առաջ նախագահ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիան ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մենք շատ լավ հիշում ենք, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրերին մեզ հետ էր Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Մենք շատ լավ գիտենք և հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 24-ը, Ֆրանսիայում դիտվում է որպես Եղեռնի հիշատակության օր: Եվ մենք շատ լավ հիշում ու գնահատում ենք, հիշելու ենք ընդմիշտ, նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր աջակցությունը և մասնավորապես ձեր որոշումը՝ առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը միշտ հիշելու են և երբեք չեն մոռանա Ֆրանսիայի այդ ազնիվ որոշումը և քայլը: Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ներկաներին, շնորհավորեց նրանց Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների արժանանալու, շքանշաններով պարգևատրվելու առիթով և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի համար Հայաստանը նաև երկրորդ հայրենիք է:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, շնորհակալություն հայտնելով պարգևների համար, նշեց, որ սա բարեկամության լավագույն խորհրդանիշն է: Ժերար Լարշեն նկատեց, որ իր ստացած շքանշանը Փարիզի դրամահատարանում է հատվել:

«Մեր  ժողովուրդները, պետություններն ամուր կապերով են կապված: Մենք ունենք շատ հայրենասերներ, որոնք ձեր ազգակիցներն են: Այսօր նրանք դարձել են մեր հայրենակիցները, որոնք խորապես հայ են ու խորապես ֆրանսիացի»,-ասաց Սենատի նախագահը:

Ժերար Լարշեն առանձնացրեց շքանշանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նշելով, որ այն արժեքների ուղենիշ է, խորհրդանշում է վերածնունդը ողբերգություններից հետո:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հիշատակի միջոցառումների շրջանակում Հայաստան են այցելել տասից ավելի երկրների պատվիրակություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում