Thursday, 23 07 2026
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը կանցկացնի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև

Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշեց, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների:

Միջոցառումների երկրորդ հատվածը նախատեսված է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ հայ համայնքը ցույց կանցկացնի՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս երկու նախաձեռնությունները, ցավոք, չեն կայանա այնպես, ինչպես նախորդ տարիներին: Պատճառը՝ համավարակով պայմանավարոված սահմանափակումներն են: Առավելագույնը 50 հոգի պետք է կարողանա մասնակցել միջոցառումներին»,- ասաց Հարութ Շիրինյանը:

Ապրիլքսանչորսյան ծրագրի հաջորդ հանգրվանը գեղարվեստական, մշակութային միջոցառումներն են, որոնք այս տարի տեղի են ունենալու առցանց՝ կրկին համավարակով պայմանավորված:

Հարութ Շիրինյանի խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներում առանցքային ուշադրության կենտրոնում է լինելու 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակիչների:

«Փաստ է, որ Թուրքիան ակտիվ ու վճռորոշ դերակատարում ուենցավ այդ պատերազմի ժամանակ՝ ներառյալ վարձկան ահաբեկիչներ ուղարկելով Ադրբեջանին: Փաստ է, որ 2020 թ. կատարվածը Հայոց ցեղասպանութայան շարունակությունն է: Շատ երկրների խոհրդարաններ դատապարտեցին Թուրքիայի մասնակցությունը, և մենք ակնկալում ենք խստագույն դատապարտումների շարունակություն»,- ասաց նա:

Ըստ Հարութ Շիրինյանի՝ այն պետությունները, որտեղ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է, պետք է հասկանան, որ այդ ճանաչումը կարող է լինել անիմաստ, եթե տվյալ պետությունը թույլատրի, որ հայ ժողովուրդը նույն բնաջնջման վտանգի տակ դրվի նույն ցեղասպան պետության կողմից, որ 106 տարի առաջ էր դեռ ծրագրել դա:

«Մենք պայքարը պետք է շարունակենք, որ Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում իրականության մեջ դառնա հայ ժողովրդի անվտանգության մակարդակը բարձրացնելու հոմանիշը»,-հավելեց նա:

Հարութ Շիրինյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին՝ կեսօրին, Բելգիայի համայնքային կոմիտեի կազմակերպմամբ, եվրոպական հաստատությունների առջև տեղի կունենա ակցիա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով, նրանց ազատ արձակելու պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում