Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Ով է խանգարում Մինսկի խմբի համանախագահների տեղաշարժին

«Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով, համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան», ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Պոպովի, ֆրանսիացի Վիսկոնտիի և ամերիկացի Շեֆերի տարածած հայտարարության մեջ, որ հրապարակվեց ապրիլի 13-ի ուշ երեկոյան:

Հայտարարության վերջին պարբերությունը բավականին խոսուն է և աննախադեպ: Ոչ դիվանագիտական լեզվով եթե մեկնաբանենք պարբերությունը, ապա ստացվում է, որ համանախագահները կոչ են անում բացել իրենց ճանապարհները և չխոչընդոտել ռեգիոնալ տեղաշարժը:

Այլապես հարց է առաջանում, թե որն է վերջին պարբերության իմաստը, երբ նշվում է, որ պատրաստ են վերսկսել աշխատանքը և այցերը, միաժամանակ կողմերին հիշեցնում են անարգել մուտքի և շարժման ճկունության պահանջը:

Ո՞վ, ո՞ր կողմն է արգելք սահմանում Մինսկի խմբի համանախագահների մուտքի և շարժի համար: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո համանախագահները մեկ անգամ են այցելել ռեգիոն: Այդ այցը աչքի ընկավ նրանով, որ Ալիևը Բաքվում բավականին կոշտ դիմավորեց՝ հայտարարելով, թե ինքը չի հրավիրել համանախագահներին, չունի նրանց այցի կարիք, բայց որ եկել են՝ հանդիպել է նրանց հետ: Երևանը ոչ միայն ընդունեց համանախագահներին, այլ նաև պարբերաբար հայտարարել է Մինսկի խմբի ձևաչափի աշխուժացման հարցում շահագրգռության մասին:

Հիշարժան էր նաև այն, որ Երևանում համանախագահների հետ հանդիպումից հրաժարվեց Արցախի նախագահը՝ ասելով, թե բացակայում է ռուսաստանցի համանախագահը, և ձևաչափը լիարժեք չէ: Ու թեև Արցախի նախագահի այդ վարքագիծը, մեղմ ասած, անհասկանալի էր, այդուհանդերձ, հազիվ թե Արցախը լինի համանախագահների ռեգիոնալ այցի և շարժի խոչընդոտ: Ավելին, կասկած չկա, որ Արցախը կողջունի, օրինակ, Ստեփանակերտ նրանց այցի որևէ որոշում: Մինչդեռ, ոչ միայն նույնը չի կարելի է ասել Բաքվին, այլ նույնիսկ հնարավոր է ասել, որ Բաքուն ամեն կերպ կխոչընդոտի այդպիսի այցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս վարքագիծը:

Բաքվում համանախագահների հետ հանդիպմանը Ալիևի խոսքերը ընդամենը դրա ցավալի վկայությունն են: Մյուս կողմից, սակայն, համանախագահները նույնքան ցավալի կերպով փորձում են ընդհանուր կոչերի մեջ լղոզել կոնկրետ պատասխանատվությունը: Ինչո՞ւ նրանք կոնկրետ չեն մատնացույց անում այն կողմին, որը սպառնում է առաջացնել ռեգիոնալ շարժի խնդիրներ, արգելափակել մուտքերը և այլն: Մյուս կողմից, Բաքուն ինչո՞վ պետք է արգելափակի, օրինակ, համանախագահների մուտքը Արցախ, եթե այն տեղի է ունենալու Հայաստանից՝ Լաչինի միջանցքով, որը վերահսկում են համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ խաղաղապահները: Թե՞ Ռուսաստանն է, ըստ էության, հղում անում Բաքվին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հայտնելով, որ չի կարող ապահովել համանախագահների անցումը Արցախ, որովհետև հետո կարժանանա Բաքվի դժգոհությանը, և կլինի լարվածություն: Այդ դեպքում, սակայն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է իրենց հերթին վերցնեն պատասխանատվություն և գործեն ավելի կոնկրետ՝ Բաքվից եկող խոչընդոտները չեզոքացնելու համար: Այլապես, մի քանի տարի անհասցե հայտարարությունները բերեցին նրան, որ Ադրբեջանը, զգաստանալու փոխարեն, առավել լկտիացավ: Մինչդեռ, տեղի ունեցած պատերազմից դաս պետք է քաղեն նաև համանախագահները, եթե, իհարկե, նրանք չունեն ցանկություն շարունակել այն հերթապահ գործունեությունը, որի մասին օրերս հոդվածով խոսել էր ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ նշելով, որ համանախագահների աշխատանքը ընդամենը ճանապարհորդական հարմարավետություն էր, գործնականում ոչ մի այլ բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում