ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Սիրիայի տարածքը, իսկ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում էին մեկնել այդ երկիր՝ ձեռնպահ մնալ Սիրիա մեկնելուց: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գերատեսչության ներկայացուցիչները խորհուրդ են տալիս լքել երկիրը, քանի դեռ հնարավոր է օգտվել վճարովի փոխադրումներից: Այն քաղաքացիները, որոնք ստիպված են մնալ Սիրիայի տարածքում, պետք է սահմանափակեն հասարակական վայրերում իրենց տեղաշարժը, ցուցաբերեն զգոնություն և զգուշավորություն: