Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր: Այս մասին տեղեկացնում է Երևանում Բրիտանական դեսպանատան հաղորդակցման հարցերի համակարգող Նարինե Բեզիրգանյանը։

Իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։

Նախարարը նաև կողջունի Միացյալ Թագավորության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև նոր համագործակցությունը, որի միջոցով խթանվում է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) և հակամարտության հետևանքով տուժած խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական կայունությունը։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուղիներ գտնել այդ համայնքներում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:

Այցին ընդառաջ՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընն ասել է.

«Միացյալ Թագավորությունը հանձնառու է Հայաստանի հետ տևական բարեկամությանը: Ես անհամբերությամբ սպասում եմ Արտաքին գործերի նախարար Այվազյանի և Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ քննարկելու մեր երկրների միջև ավելի սերտ կապեր ստեղծելու և գլոբալ մարտահրավերների, ներառյալ՝ կլիմայի փոփոխության և COVID-19-ի դեմ պայքարի ուղղությամբ միասին աշխատելու բազմաթիվ հնարավորությունները:

Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել COVID-19-ի և հակամարտության հետևանքներից Հայաստանի «կանաչ» վերականգնմանը։ Մենք ողջունում ենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած հավակնոտ պարտավորությունները և ակնկալում օգնել Հայաստանին իրացնել իր ներուժը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) ընդառաջ»:

Միացյալ Թագավորությունն ուրախ է, որ աջակցություն է ցուցաբերել վերջին տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի տպավորիչ առաջընթացին: Այցի ընթացքում նախարար Մորթընը կքննարկի, թե մեր երկրներն ինչպես կարող են համագործակցել՝ խթանելու հետագա առաջընթացը, այդ թվում՝ օգնելով փոքր բիզնեսի զարգացմանը և աջակցելով Հայաստանի Ազգային ժողովին՝ որպես ավելի ժամանակակից և թափանցիկ կառույց կայացման ճանապարհին:

Նախարար Մորթընը հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը հնարավորություն ունի ամուր և տևական խաղաղություն հաստատելու Կովկասյան տարածաշրջանում` նաև խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններում կանանց ներգրավվածության մեծացման միջոցով:

Քաղաքականության մեջ և գործարար աշխարհում կանանց մասնակցության ամրապնդումը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման և բարգավաճման համար: Նախարարը կայցելի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ հանդիպելու բիզնեսի ու նորարարության մեջ ներգրավված կանանց և կին ձեռներեցների հետ, որոնց Միացյալ Թագավորությունն աջակցել է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում