Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Երրորդ երկրից ցեմենտի ներմուծման երկամսյա արգելքը շինարարության գնի ու ծավալների վրա չի անդրադառնա

ՀՀ կառավարության հունվարի 27-ի որոշմամբ՝ 2 ամսով արգելվեց երրորդ երկրներից Հայաստան ցեմենտի ներմուծումը։ Ըստ կառավարության՝ նպատակը տեղական արտադրողին օժանդակելն է։ Կառավարության այս որոշումը ուժի մեջ է մտել արդեն փետրվարի 9-ից։

Նշենք, որ նախորդ տարի կառավարության իրականացրած որոշակի փոփոխությունները փաստի առաջ էին կանգնեցրել տեղական արտադրողին։ Տեղական արտադրանքը չէր սպառվում, քանի որ ավելի թանկ է ներկրվածի համեմատ։ Արդյունքում երկու գործարանն էլ կուտակել էին հսկայական պարտքեր։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2019-ին ՀՀ է ներմուծվել 309 հազար 903.9 տոննա ցեմենտ, իսկ 2020-ին՝ 230 հազար 729.9 տոննա:

«Հրազդան ցեմենտ»-ի սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովը երրորդ երկրից ցեմենտի ներկրման արգելքը դրական է գնահատում և կարծում է, որ դա թույլ կտա տեղական արտադրողին ոտքի կանգնել: «Այս երկու ամիսը մեզ թույլ կտա որոշակի խնդիրներ լուծել, քանի որ մեզ մոտ կրիտիկական վիճակ էր ստեղծվել։ Հարցն այնքան է սրվել, որ պարտքեր ենք կուտակել, հարկային պարտավորություններ ունենք  չվճարած, երկու ամսվա աշխատավարձ չենք վճարել, գազի ու հոսանքի պարտք ունենք կուտակած։ Այս ֆոնին էլ վաճառքը արդեն մեխանիկորեն կանգնեցվել էր, քանի որ կառավարության դեկտեմբեր ամսվա որոշումից հետո, երբ սահմանը բացեցին ներկրողի համար ու հարկման որևէ մեխանիզմ չսահմանեցին, դա հանգեցրեց կատաստրոֆայի և ունեցավ ամենավատ հետևանքը՝ կանգնեց տեղական արտադրողի վաճառքը։ Բարեբախտաբար, կառավարությունում գտնվեցին մարդիկ, որոնց կողմից ըմբռնում եղավ, նախարարի կողմից ևս ըմբռնում եղավ, և նման որոշում կայացվեց»,- ասաց «Հրազդան ցեմենտ»-ի սեփականատերը։

Նշենք, որ այս երկու ամսվա ներմուծման արգելքից հետո կառավարությունը և Ազգային ժողովը պետք է գտնեն համապատասխան օրենսդրական կարգավորում, հարկման նոր մեխանիզմ, որը պետք է կանոնակարգի ցեմենտի շուկան։ Խաչատուրովը լավատես է, որ կառավարությունը կգտնի այն ոսկե միջին լուծումը, որը կբավարարի և՛ տեղական արտադրողին, և՛ ներմուծողին. «Ցեմենտը մեր տնտեսության արյունն է։ Եթե ցեմենտ չի արտադրվում, նշանակում է չի մատակարարվում տնտեսության զարգացման և ոչ մի ճյուղ։ Եթե մենք չենք կառուցում, չենք վերակառուցում, ապա տնտեսության մեջ շարժ չկա։ Ցեմենտի արտադրությունը ինդուստրիալ բիզնես է։ Ես էկոնոմիկայի նոր նախարարի մոտ ըմբռնում տեսնում եմ այս հարցերի հետ կապված և հուսով եմ, որ նոր օրենսդրական կարգավորումը շատ հստակ կլինի, ու այլևս նման խնդիրներ չեն առաջանա։ Իսկ նախկինում մարդիկ կոմպետենտ չէին և ոլորտը քայքայող լուծումներ առաջ քաշեցին ու մեզ կանգնեցրին այս վնասի առաջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ բացի հարկման մեխանիզմներից, շատ հաճախ մասնագետների, տնտեսագետների կողմից քննադատություն է հնչում տեղական արտադրողների հասցեին, թե իրենք ներդրում չեն անում իրենց արտադրությունը, տեխնոլոգիաները արդիական դարձնելու համար և արդյունքում արտադրում են թանկ, ոչ մրցունակ արտադրանք։ Եվ հենց դա է պատճառը, որ նրանք չեն դիմանում ներմուծված ցեմենտի հետ մրցակցությանը։ «Հրազդան ցեմենտ»-ի սեփականատերը հակադարձում է նման պնդումներ անողներին՝ նշելով, որ իրենք հսկայական ներդրումներ են անում տեխնոլոգիաները նորացնելու մեջ, բայց իրենց արտադրանքի ինքնարժեքում առյուծի բաժինը  կազմում են էներգակիրները՝ գազը և էլեկտրաէներգիան։

«Մենք միլիոնավոր դոլարների ներդրում ենք կատարել, վերակառուցվում ենք, բայց մեր ծախսի առյուծի բաժինը՝ ինքնարժեքի 65 տոկոսը, կազմում են էներգետիկ ռեսուրսները։ Ավելին՝ գազը թանկացավ, և մեր ինքնարժեքը էլ ավելի մեծացավ՝ 10 տոկոսի չափով։ Մենք արդեն 4 տարի աշխատում ենք այն ուղղությամբ, որ կարողանանք փոխարինող էներգառեսուրսներ օգտագործել, իսկ դրա համար  մեծ ներդրում է պետք՝ 8-10 միլիոն դոլար։ Դա, այո, հարցի լուծում կլինի, բայց այն ձեռնարկությունը, որը ստեղծված իրավիճակում չի կարողանում հարկային պարտավորություններ կատարել, աշխատավարձ վճարել, նրան չես կարող  ստիպել 10 միլիոն դոլարի ներդրում կատարել»,- ասաց Խաչատուրովը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցեմենտի ներմուծման երկամսյա արգելքը ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանում շինարարության ծավալների վրա։ Նրա կարծիքով՝ տեղական արտադրողը կարող է ծածկել շուկան։ «Մենք՝ երկու արտադրողներս, ավելի լավ պայմաններ ենք առաջարկում, քան ներմուծողները։ Նրանք ուղղակի բիզնես են անում՝ հետապնդելով անձնական շահ։ Բայց դա տնտեսության հետ, շինարարության հետ ոչ մի կապ չունի։ Նրանք էժանով ցեմենտ են ներմուծում Հայաստան, բայց դա ոչ մի կերպ չի ազդում Հայաստանում շինարարության, անշարժ գույքի գների վրա։ Մարդիկ գնում գերէժան ցեմենտը բերում են ու  թանկ գնով վաճառում են։ Եթե նա էժան է գնում, դա դեռ չի նշանակում, որ էժան էլ վաճառում է շինարարներին, կառուցապատողներին, որ դրանով պայմանավորված էլ անշարժ գույքի գները իջնեն։ Մարդիկ անձնական շահ են  հետապնդում։

Ուրիշ բան է, որ պետությունը բերեր ու դեմպինգ աներ։ Բայց դա պետությունը չէ, մասնավոր բիզնես է»,-եզրափակեց «Հրազդան ցեմենտ»-ի սեփականատերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում