Հունաստանի առողջապահության նախարարության ղեկավար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը: Այս մասին նա հայտարարել է Open TV-ի եթերում:
Նա նշել է, որ նման տվյալներ իրեն տրամադրել են փորձագետները, որոնք վերլուծել են երկրի համաճարակաբանական իրավիճակը:
Նախարարը հավելել է, որ Աթենքում հիվանդանոցների քովիդ-բաժանմունքները ծանրաբեռնված են 70%-ով:
Հունաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխան է ստացել շուրջ 165 հազար մարդ, մահացել է գրեթե վեց հազար մարդ:









































