Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Շատ կարևոր է, որ ՓՊ խորհուրդը մրցակցային լինի. մարտի 16-ին կկայանա Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը

Այս տարվա մարտի 16-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն և Փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն: Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց թեկնածուների առաջադրումը կամ ինքնաառաջադրումը սկսվելու է փետրվարի 6-ից և ավարտվելու է փետրվարի 12-ին։ Իսկ թեկնածուների քարոզչությունը սկսվելու է փետրվարի 11-ից և ավարտվելու է մարտի 4-ին։ Մարտի 5-ը համարվում է լռության օր:

Փաստաբանները քվեարկությանը պետք է մասնակցեն անձամբ: Քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի ձևով։

Փաստաբանների պալատի խորհուրդը բավական կարևոր մարմին է և մեծ դերակատարություն ունի։ Պալատին առնչվող բոլոր հարցերը հիմնականում որոշվում են խորհրդի միջոցով՝ սկսած ֆինանսական հարցերից, վերջացրած փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ կայացնելուց։

ՓՊ խորհրդի նախորդ ընտրությունները բավական աղմկոտ էին։ Այսօր ՓՊ նախագահի հետ նույն ճամբարում հայտնված մի քանի փաստաբաններ, այդ թվում՝ Պալատի նախկին նախագահ, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ներկայիս նախագահին մեղադրում էին ֆինանսական չարաշահումների մեջ, քրեական գործեր էին հարուցվել, և բանը հասել էր դատարանին։

Դեռևս այդ ժամանակ հարցեր էին բարձրացվել, թե ինչպես է Պալատի խորհուրդը համաձայնություն տվել ինչ-ինչ գործարքների, ինչպես են չարաշահումները եղել։ Եվ հիմնականում մեկ միտք էր հնչեցվում, որ Պալատի խորհրդի անդամները բոլորը աջակցում են Պալատի նախագահին։

Նախորդ ընտրության ժամանակ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված, սակայն չընտրված փաստաբան Գևորգ Դավթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս անգամ, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվելու, քանի որ ի սկզբանե դեմ է, որ Փաստաբանների պալատը լինի մեկ միավորում։ Նրա խոսքերով՝ պետք է լինեն մի քանի նման միավորումներ։ Իսկ ինչ վերաբերում է բուն խորհրդին ու ընտրություններին, ապա փաստաբանի խոսքերով՝ ցավալի է, որ Փաստաբանների պալատի խորհուրդը բաղկացած է այնպիսի անդամներից, որոնք հիմնականում աջակցում են Պալատի նախագահին, սատարում են նրա որոշումները։ «Ցավալի է այդ իրականությունը, բայց խնդիրն այն է, որ մենք գործ ունենք այնպիսի փաստաբանների հետ, որոնք իրենք ինքնուրույն են որոշում կայացնում։ Եթե փաստաբանը որոշում է, որ իրեն կարող են խնդրել, ասել՝ եկեք նման խորհրդի կազմ ձևավորենք, որ միահամուռ ինչ-որ շահ պաշտպանենք, ապա դա շատ վատ է։ Իրականում և օրենքով որևէ մեկը փաստաբանի վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ 4 տարի առաջ՝ նախորդ ընտրությունների ժամանակ, շրջանառվում էր տեղեկատվություն և մամուլն էլ գրեց դրա մասին, որ ցուցակային ձևով են ընտրություն անում։ Այսինքն՝ մի քանի հոգի որոշում են միասին այդ կազմով առաջադրվել ու մտնել խորհուրդ, և հիմնականում հենց նրանք էլ ամենաշատ ձայնը հավաքում են։ Թե իրականում դա ինչպես է ստացվում, ես, անկեղծ ասած, չգիտեմ ու չեմ ուզում հավատալ, որ կարող են կեղծել, քանի որ գործ ունենք փաստաբանի հետ։ Չգիտեմ ինչպես եղավ, բայց նախորդ ընտրության ժամանակ, փաստացի, խորհրդի կազմում ընտրվեցին այն մարդիկ, որոնք հենց ի սկզբանե հայտարարել էին, որ այդպես միասնական են հանդես գալու։ Թե այստեղ օրենքի խախտում կար, թե ոչ, դժվարանում եմ ասել»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ, անկախ ամեն ինչից, ցանկալի կլիներ, որ խորհրդի անդամներ ընտրվեին նաև այնպիսի փաստաբաններ, որոնց դիրքորոշումը այլ է, որևէ մեկից կախված չեն, խորհրդի նիստի ժամանակ կկարողանան դեմ կամ կողմ քվեարկել։

Իսկ հարցին, թե ինչու չի հաջողվում նման մրցակցային խորհուրդ ձևավորել, Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու չի լինում, բայց հիմնականում, որ նայում ես, խորհրդի որոշումները միաձայն են կայացվում։ Շատ քիչ է լինում, որ հակառակ կարծիքներ են լինում։ Իսկ թե դա ինչից է կախված՝ դժվարանում եմ ասել։ Հավանաբար նրանից, որ մարդիկ որոշում են խմբով առաջադրվել, խմբով քարոզչություն անել և խմբով էլ ընտրվել։ Այդ խմբի շահերի մեջ բախում լինել, թերևս, չի կարող։ Հիմա դա լավ է, թե ոչ՝ կախված է կոնկրետ հարցի քննարկումից։ Օրինակ՝ եթե խորհուրդը կողմ է քվեարկում քաղաքական հարցերի վերաբերյալ, ապա, իմ գնահատմամբ, դա շատ վատ է։ Որևէ փաստաբան իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ու խառնվել քաղաքական գործընթացներին, որ հետո դա չդառնա շահարկման առարկա»։

Գևորգ Դավթյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում ինքը ստիպված է դառնալ Փաստաբանների պալատի անդամ, քանի որ չկա մեկ այլ փաստաբանական կառույց, և Սահմանադրությունը չի տալիս նման հնարավորություն, որ փաստաբանը իր հայեցողությամբ գնա ու դառնա մեկ այլ կառույցի անդամ։ Փաստաբանի խոսքերով՝ պետք է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ փաստաբանական մի քանի մարմիններ ձևավորել։ «Մեկ մարմնի, մեկ կառույցի պարագայում, օրինակ, հիմա ընտրություններ կլինեն, նորմալ քարոզչություն լինի, ու խորհրդի անդամները ընտրվեն, բայց արդյունքը չլինի այն, ինչ հանրությունը կամ Փաստաբանների պալատի շատ անդամներ ակնկալում էին»,- եզրափակեց Գևորգ Դավթյանը։

Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը բաղկացած է 12 անդամից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում