Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պահանջ կդնե՞ն ռուս-թուրքական կենտրոնի առաջ

Աղդամում հանդիսավորապես բացվեց արցախյան գոտում  հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական կենտրոնը, որտեղ գործելու են յուրաքանչյուր կողմից 60-ական զինվորական և վերահսկելու են հրադադարի ռեժիմը: Ըստ տեղեկության, դրա համար կիրառվելու են նաև հետախուզական ԱԹՍ-ներ: Մոնիտորինգի կենտրոնի առկայությունը անշուշտ ռազմական կամ տեխնիկական չէ, այլ ռազմա-քաղաքական: Դա յուրօրինակ ձևաչափ է, որով ամրագրված է Թուրքիայի դերն արցախյան հարցում: Եթե թուրքերը ստացել են հրադադարի մոնիտորինգի այսպես ասած լեգիտիմ իրավունք, ապա դա նշանակում է, որ նրանք ներգրավվել են արցախյան գործընթաց: Այդ ներգրավումը միջնորդական չէ և այդ հանգամանքը չլինելով անշուշտ վճռորոշ, այդուհանդերձ նաև կարող է լինել էական: Դա կախված է այն հանգամանքից, թե մոնիտորինգի կենտրոնին ինչպես կվերաբերեն Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Միջնորդական շարունակում է մնալ բացառապես այդ ձևաչափը, որը սակայն ներկայումս գտնվում է պասիվ փուլում: Ձեռնարկվում է աշխատանք այն աշխուժացնելու համար: Լեհաստանում նախորդ շաբաթ այդ թեմայով հանդիպել էին Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք առաջիկայում կարող են այցելել ռեգիոն: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ծրագրված է նաև Արցախ այց, որը ճշտվում է կողմերի հետ: Այդ ամենով հանդերձ, ինչպե՞ս են վերաբերելու Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հրադադարի ռուս-թուրքական մոնիտորինգին: Այսպես ասած ճանաչելու՞ են դրա լիազորությունը, թե՞ Վաշինգտոնն ու Փարիզը կասկածի տակ են դնելու դրա լեգիտիմությունն ու առաջարկելու են հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և քննության այնպիսի մեխանիզմներ, որոնցում ներկա են նաև իրենք: Կամ, Վաշինգտոնն ու Փարիզը կդնե՞ն այդ մոնիտորինգի կենտրոնի մասնակցության ընդլայնման հարց, մասնավորապես առաջ քաշելով իրենց զինվորականների կամ մասնագետների ներգրավվածության խնդիր: Թեև այդ դեպքում էլ Անկարան կարող է դնել Մինսկի համանախագահությունում իր ընդգրկման հարցը:

Միևնույն ժամանակ, կարող է առաջ գալ մոնիտորինգի կենտրոնը որոշակիորեն Մինսկի խմբի համանախագահությանը ենթարկեցնելու հարց: Այլ կերպ ասած, Մինսկի խմբի համանախագահությունը մոնիտորինգի ենթարկի ռուս-թուրքական մոնիտորինգը: Ընդ որում, դրան գուցե շատ չդիմադրի նաև Ռուսաստանը, հաշվի առնելով, որ Մոսկվան Թուրքիայի համեմատ կստանա առավելություն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լինելու բերումով: ԱՄՆ ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ից հետո հայտարարել են, թե համանախագահ գործընկեր Ռուսաստանին հարց ունեն Թուրքիայի դերի առնչությամբ: Այժմ սակայն նրանք դեռևս լուռ են այդ դերի այսպես ասած ֆորմալացման գործընթացի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում