Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

Մի՛ սարսափեք «ռևանշ» բառից. Հայաստանը գնալո՛ւ է ռևանշի՝ ձեզ հետ, թե առանց ձեզ. Արման Բաբաջանյան

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը հույս ուներ, թե այս տարվա առաջին նիստում կքննարկվեր պարտության համար բոլորի պատասխանատվության հարցը և հայ ժողովրդի բոլոր հատվածների վաղվա անելիքների վերաբերյալ ԱԺ բանաձև-հայտարարության բանաձևը:

«Այս պայմաններում Ալիևը այցելում է Շուշի և հայտարարում, որ ԼՂՀ այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված: Հայաստանի որևէ իշխանավոր հանդես չի եկել հայտարարությամբ, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ալիևի այս հայտարարությունը անարձագանք է մնացել ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԺ-ի կողմից»,- նշեց Բաբաջանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ մինչև Ալիևը ներողություն չխնդրի. «Մինչդեռ 16 ուժերը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ռուսական լրատվամիջոցներին շտապ-շտապ հայտարարություններ են անում, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի` հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր փորձել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին: Հայաստանը պետք է օր առաջ գտնի ինք զինքը և նոր գործընկերների աջակցությամբ կարողանա ի մի բերել դիմադրելու կարողությունը»:

«Հարգելի իշխանություն, մի վախեցեք «ռևանշ» բառից, և ոչ հարգելի ընդդիմություն, մի սարսափեք «ռևանշ» բառից: Հայաստանը գնալու է ռևանշի` ձեզ հետ, թե առանց ձեզ: Այդ ռևանշը Հայաստանի արդիականացումն է, ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության ամրապնդումը: Չկա այլ ճանապարհ»,- եզրափակեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում