Yandex Go-ն (նախկինում՝ Yandex.Taxi) Երևանում ներկայանում է նոր ծառայությամբ․այսուհետև հնարավոր կլինի պատվիրել նաև բեռնատար մեքենա։ «Բեռնատար» սակագինն օգնության կհասնի բոլոր նրանց, ովքեր տեղափոխվում են, կամ խանութից ծավալուն ու շատ իրեր կգնեն և չեն իմանա՝ ինչպես տուն կամ գրասենյակ հասցնել։
«Բեռնատար» սակագնով ուղևորության արժեքն սկսվում 1 500 դրամից, որը ներառում է բեռները բարձելու համար նախատեսված 10 րոպեն, 3 կմ ուղևորությունն ու ևս 10 րոպե՝ բեռները դատարկելու համար։ Օրինակ՝ 2 300 դրամով հնարավոր է բեռները Մյասնիկյան պողոտայից տեղափոխել Ջրվեժ։ Ի դեպ, արժեքը կարող եք իմանալ նախքան երթևեկությունը․պարզապես հարկավոր է հավելվածում նշել այն հասցեն, ուր ուղևորվելու եք:
Կարևոր հանգամանք՝ բեռնատարի հետ միասին կարելի է նաև բեռնակիր կանչել, ով կօգնի բեռները տեղափոխել, բարձել ու դատարկել։ Այս հնարավորությունը կարող եք գտնել հավելվածի՝ երթևեկությանը կից «Ցանկություններ»-ում։ Բեռնակիր կանչելու դեպքում, իհարկե, պետք է հավելյալ վճարում կատարել՝ ընտրելով համապատասխան ծառայությունը հավելվածում:

Մեքենայի սրահում միշտ լինելու է ուղևորի ազատ նստատեղ. պատվիրատուն պետք է ուղեկցի իր բեռը։
«Բեռնատար» սակագինը սպասարկում են տարողունակ մեքենաներ, օրինակ՝ Mercedes Sprinter կամ Ford Transit։ Այս մեքենաների բեռնախցիկների բարձրությունը 150 սմ է, լայնքը՝ 160, երկարությունը՝ 260։ Մեքենաներում կարող եք տեղավորել իրերով լի բազմաթիվ արկղեր, միջին չափսի բազմոց, հեծանիվ կամ գազօջախ։ Միակ սահմանափակումն այն է, որ իրերից յուրաքանչյուրի քաշը չպետք է գերազանցի 20 կգ-ը կամ էլ գերազանցելու դեպքում պատվիրատուն պետք է պատրաստ լինի բեռնել այն սեփական ուժերով:
2020 թ-ի մարտից Հայաստանում հասանելի է նաև «Առաքում» ծառայությունը, որը հարմար է քաղաքով մեկ ոչ մեծ ծավալի իրեր կամ փաստաթղթեր առաքելու համար։

Yandex Go-ն (նախկինում՝ Yandex.Taxi) միավորում է Yandex-ի միաժամանակ մի քանի ծառայությունների հնարավորությունները՝ մեքենայի պատվեր, իրերի առաքում, բեռնափոխադրում։ Այսօր Yandex Go-ի ծառայություններից հնարավոր է օգտվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Աբովյանում ու ևս 10 քաղաքում։ Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն և շատ այլ լեզուներով iOS և Android համակարգերում։







































