Եվրամիության երկրների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի դեմ անհատական պատժամիջոցների ցուցակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարությունը:
Այս որոշման պատճառը «Թուրքիայի կողմից ապօրինի հորատումն է Արևելյան Միջերկրական ծովում», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիությունը անհատական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ՝ Արևելյան Միջերկրական ծովի Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն երկարացրեց այս պատժամիջոցները մինչ 2021 թվականի նոյեմբերի 12-ը:








































