Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Նոր չափումն 86 սանտիմետրով ավելացրել է Էվերեստի բարձրությունը

Չինաստանը եւ Նեպալը հայտարարել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նոր չափումների արդյունքները: Այժմ լեռան բարձրությունը պաշտոնապես կազմում է 8848,86 մետր, այսինքն՝ 86 սանտիմետրով բարձր նախորդ գնահատումից: Այդ մասին գրել է «Սինհուան»: Նեպալցի գեոդեզիստներն Էվերեստի գագաթին են հասել 2019 թվականի մայիսին: Անցյալ տարվա հոկտեմբերին Կատմանդուն եւ Պեկինը համաձայնության են եկել լեռան բարձրության համատեղ հայտարարման շուրջը: ՉԺՀ-ի մասնագետները նույնպես այդ գագաթ են բարձրացել անցյալ տարվա մայիսին:

Լեռան բարձրությունը չափել են Beidou նավիգացիայի ազգային համակարգի միջոցով: Լեռան բարձրության կրկնական չափման պլանները Նեպալի կառավարությունում հայտնվեցին այն ենթադրությունների ֆոնին, թե աշխարհի ամենաբարձր լեռը ցածրացել է մի շարք ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք այդ երկրում տեղի ունեցան 2015 թվականի գարնանը: Դրանց զոհ դարձավ շուրջ 9 հազար մարդ Նեպալում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում:

Էվերեստը գտնվում է Նեպալի եւ ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանին: Տասնամյակների ընթացքում տարբեր երկրների գիտնականներ բազմիցս փորձել են չափել դրա բարձրությունը մինչեւ սանտիմետրի ճշգրտությամբ: Ավելի վաղ Նեպալն այն տեսակետի կողմնակցն էր, որի համաձայն լեռան բարձրությունը կազմում է 8848 մետր (այդ ցուցանիշը 1954 թվականին արձանագրել են հնդկաստանցի տեղագիրները): 2005 թվականին ՉԺՀ-ի գիտնականներն ինչպես ավանդական գեոդեզիական մեթոդների, այնպես էլ արբանյակային տեխնոլոգիաների միջոցով հանգեցին այն եզրակացության, որ Էվերեստի բարձրությունը կազմում է 8844,43 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում