Saturday, 25 07 2026
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Թեժ աշունը» սպառում է հինը, բայց նորն է ուշանում

Հնարավոր է, թերևս, մատների վրա հաշվել Հայաստանի նորագույն պատմության մոտ երեք տասնամյակի այն տարիները, երբ ամռանը չի կանխատեսվել կամ ազդարարվել թեժ քաղաքական աշնան մասին: Այդ իմաստով, «թեժ աշուն» արտահայտությունը Հայաստանում այլևս ավելի շատ ընկալվում է հեգնանքով, քան քաղաքական լրջմտությամբ: Մյուս կողմից, փաստն այն է, որ այսօր էլ կան ուժեր, որոնք հանրությանը խոստանում են թեժ կամ քաղաքականապես աշխույժ աշուն: Դրա սահմանադրական իրավունքն ունեն, իհարկե, բոլորը: Այլ հարց է, թե ովքեր ունեն դրա հնարավորությունը: Բայց հնարավորությունն էլ հստակեցնելու համար հարկավոր է հասկանալ կամ հստակեցնել, թե ինչ ասել է թեժ աշուն: Եթե խոսքը իշխանափոխության մասին է, ապա թե՛ առաջիկա աշնանը, թե՛ երևի թե առաջիկա մի քանի աշուններին դրա հնարավորությունը Հայաստանում չի ունենա ոչ ոք: Եթե խոսքը իշխանության համար լուրջ խնդիրներ առաջադրելն է, ապա այստեղ էլ հայաստանյան ներքաղաքական դերակատարները չունեն մեծ հնարավորություն, քանի որ դրա համար շատ կարևոր է քաղաքական բովանդակությունը, ինչը Հայաստանի ներքաղաքական կյանքում պարզապես բացակայում է: Մնում է քաոտիկ զարգացումների նախաձեռնությունը, կամ անկայունության, քաոսի իմիտացիա ստեղծելու խնդիրը: Դրա հնարավորությունն, անշուշտ կա, քանի որ կան առայժմ, իհարկե, քաղաքական-քաղաքացիական իմաստով «մահապարտ» խմբեր և անհատներ, և կան համապատասխան տեղեկատվա-քարոզչական ռեսուրսներ, որոնք կապահովեն «ինֆորմացիոն հովանավորությունը»: Պակաս չեն լինում նաև թեմաներն ու առիթները, որովհետև նախկին կառավարող համակարգի կամ իշխող համակարգի գործունեության հետևանքը Հայաստանում ներկայումս համակարգային ահռելի խնդիրներն են թե՛ ներսում, թե՛ արտաքին տիրույթում, որոնք, իհարկե, հնարավոր չէ չեզոքացնել կարճ ժամանակում: Դրան գումարվում է և այն, որ ներկայումս կառավարող մեծամասնությունն էլ իր կազմի մի շարք սեգմենտներով բավականին հարմար նվեր է նախկին համակարգի կազմած ընդդիմադիր շրջանակին և «ինֆորմացիոն հովանավորության» խմբերին:

Այդ տեսանկյունից, «թեժ աշուն» հնարավոր է: Մյուս կողմից, թող չհնչի տարօրինակ, սակայն «թեժ աշուն» նաև պետք է: Պետք է, որովհետև թեկուզ անորակ, թեկուզ գաղափարազուրկ և բովանդակազուրկ, բայց այդուհանդերձ կա այսպես ասած՝ ներքին պայքարի կարիք, որովհետև դա շարժում է կյանքը: Ինչպես ասում են՝ շարժումն ամեն ինչ է:

Քանի դեռ Հայաստանում ձևավորված չեն նոր որակի քաղաքական պայքարի, նոր որակի քաղաքական գործունեության կենտրոններ, շարժումը ստիպված ենք ապահովել այն ամենով, ինչ ունենք, կամ ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք: Իսկ ունենք այն, որ Հայաստանում ներկայումս կառավարող մեծամասնությունից անդին քաղաքական գործոն է կառավարած նախկին մեծամասնությունը՝ իհարկե, առավելապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շնորհիվ:

Այդուհանդերձ, նրանք զբաղված են քաղաքական «տեղապահությամբ», այսինքն՝ կան այնքանով, որքանով դեռ չկան ուժեր, որոնք կարող են նրանց դուրս բերել քաղաքականությունից ընդհանրապես: Այստեղ է Հայաստանի հետհեղափոխական հանրային, քաղաքական և պետական առանցքային խնդիրներից մեկը՝ ձևավորել ուժեր, որոնք Սարգսյանին և Քոչարյանին, ու ընդհանրապես նախկին կառավարող համակարգն իր քաղաքական դիրքավորումով կմարգինալացնեն ոչ թե մրցակցելով միմյանց հետ, թե ով ավելի խիստ, արագ կունեզրկեր նրանց և կբանտարկեր, այլ կմարգինալացնեն հանրության ուշադրությունն ու միտքը՝ արագ կլանելով իրենց նոր գաղափարներով և ապագայի պատկերացումներով: Դրա համար, այդ ամենը պետք է լինի համոզիչ և պետք է լինի շոշափելի: Ընդ որում, կապ չունի շոշափելիության աստիճանը, կապ ունի այն, թե ինչ ճանապարհով է դա ընթանում: Եթե հանրությանը դեպի ապագա ուղեկցում են հայաստանյան ներքաղաքական կյանքում տասնյակ անգամներ տրորված ճանապարհով, պարզապես նոր դեմքերով կամ նոր անվանումներով, ապա հեռանկարը, թերևս, մեծ չէ, քանի որ այդ ճանապարհով նախորդ անցածները դրանում դուրս են մրցակցությունից:

Ըստ այդմ, պետք է ընտրել հանրությանն ապագայի հետ կապելու նոր ճանապարհ, որտեղ քայլ առ քայլ շոշափելի դարձնելով այդ ապագան, թեկուզ փոքր, բայց նոր որակի և բնույթի նախաձեռնություններով, հնարավոր կլինի մարգինալացնել նախկին համակարգը: Այդ իմաստով, հանրությունը չունի որևէ «թեժ աշունից» տագնապելու անհրաժեշտություն կամ հոգս: Դա այլ բան չէ, քան հնի սպառման մեխանիկա: Հոգսը կամ խնդիրը կարող է լինել, որ հանրությունը չգտնի ապագայի մասին հանգիստ երկխոսության քաղաքական զրուցակից: Դա ամենաբարդն էր հեղափոխությունից առաջ, դա ամենաբարդն է հեղափոխությունից հետո: Հեղափոխությունը մի անգամ ծածկեց դեֆեկտը: Իսկ հետո՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում