Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

Ոստիկանության բաժիններում դիպուկահար հրազեն ու «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հանձնվել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին Հայանիստ գյուղում բնակվող 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վեդի քաղաքի 32-ամյա մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր` առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփեր ու փամփուշտներ։

««Մոսին» տեսակի հրազեն, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ է ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել Արարատի մարզում բնակվող մի կին, ըստ նրա՝ դրանք պատկանել են ամուսնուն։

Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ պապին։

Գառնիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Առինջ գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ։

Կապանում բնակվող մի կին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, որը գտել է ավտոտնակը մաքրելիս։

Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծ Պարնի գյուղում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրազեն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա` պատկանել են հանգուցյալ ընկերոջը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում