Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Նախ պետք է մշակել հայեցակարգը, հետո սկսել հանրային քննարկումներ. հայեցակարգային հարցերի շուրջ լայն մասնակցություն է հարկավոր

Չսպասելով Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից հայեցակարգի հրապարակմանը, հանձնաժողովը սկսել է հանրային քննարկումների շարք։ Հանրային քննարկումները հնարավորինս շուտ սկսելու և հաճախակի իրականացվելու անհրաժեշտության մասին վերջերս հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկեցին հուլիսի 15-ին։ Շարքի առաջին հանդիպումը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ էր, սակայն այն բաց էր նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հանձնաժողովում վերջին մի քանի ամիսներին բուռն քննարկումներ են ունեցել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, քննարկվել է նաև փոփոխությունների բուն գործընթացի ճիշտ մոդելավորման ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը։ «Եվ մենք այս պահին, նույնիսկ առանց պատրաստի պրոդուկտ ունենալու էլ, որոշեցինք սկսել հանրային քննարկումը։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կցանկանա կրկնել նախորդ սահմանադրական փոփոխությունների գործընթացի փորձը, այսինքն՝ փակ սենյակում գրված տեքստ, որն ի սկզբանե չի կոմունիկացվել, կոմունիկացվել է վերջում կամ արդեն վերջնական փոփոխությունների նախագծում»,- ասել է Կիրակոսյանը։

Հանրային առաջին քննարկմանը մասնակցած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդյունավետ չէ առանց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի պատրաստ լինելու սկսել հանրային քննարկումներ, քանի որ հայեցակարգը այն արժեքային հիմքն է կամ մոտեցումները, որոնց հիման վրա պետք է գրվի Սահմանադրության տեքստը։ «Ես գտնում եմ, որ սկզբից պետք է հայեցակարգի վրա աշխատել, հետո նոր սկսել հանրային քննարկումներ հենց այդ հայեցակարգի վերաբերյալ։ Պետք է լինի հստակ հայեցակարգային մոտեցում, այլ ոչ թե ամեն մի բաժին ձևավորվի հայեցակարգային մոտեցումներով։ Անգամ մեթոդական տեսանկյունից ճիշտ է, որ նախ՝ հայեցակարգը գրել, հետո մնացածը։ Պետք է նախ մշակել Սահմանադրության նախագծի սահմանադրական հիմունքները։ Բայց այն, որ հանձնաժողովում մինչև հիմա չեն կողմնորոշվել՝ նոր Սահմանադրություն է պետք, թե խմբագրական փոփոխություններ գործող Սահմանադրության մեջ, դա ինձ համար անհասկանալի է։ Ես այդ քննարկումից հասկացա, որ հանձնաժողովի մոտ չկա հստակ դիրքորոշում նոր Սահմանադրություն ընդունելու, թե փոփոխություններ մշակելու առումով։ Մասնակիցները ևս այդ հարցը բարձրացրին»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ հանրային քննարկմանը մասնակցած կազմակերպությունները ևս բարձրացնում էին այդ հարցը։

Ընդհանուր առմամբ, Սաքունցի խոսքերով՝ քննարկումից պարզ է դարձել, որ հարցերի շարք կան, որոնց պետք է նոր Սահմանադրությունն անդրադառնա, բայց թե ինչպիսին են մոտեցումները այդ հարցի վերաբերյալ, դեռ հայտնի չէ, որը որոշակիորեն բարդացնում է պրոցեսը հասկանալի դառնալու մասով։ «Պետք է առանձնացված հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներ լինեն, բայց եթե չլինեն ընդհանուր մոտեցումները Սահմանադրության վերաբերյալ, դժվար կլինի։ Սակայն դեռևս հարցեր կան, որոնց շուրջ դեռ պատկերացումներ էլ չկան։ Օրինակ՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասով։ Վերջին հաշվով, պարզ չէ, թե Սահմանադրությունը ինչ մանրամասնությամբ է մոտենալու սահմանադրական նորմերին։ Բոլոր դեպքերում մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովը շատ ավելի նախաձեռնողական պետք է լինի և լայն մասնակցություն ապահովի։ Բացի հանձնաժողովի անդամներից՝ առանձին հարցերի շուրջ պետք է կազմակերպվեն թեմատիկ քննարկումներ՝ ապահովելով հայեցակարգային հարցերի շուրջ լայն մասնակցություն, որպեսզի մենք, ի վերջո, ունենանք մեկ վստահելի ու ամբողջական փաստաթուղթ։ Եվ դա չպետք է լինի հանձնաժողովի անդամների փաստաթուղթը։ Դա պետք է լինի շատ ավելի լայն մասնակցության արդյունքում ձևավորված փաստաթուղթ՝ հիմնված անփոփոխ հանդիսացող հոդվածների՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան պետության սկզբունքները ապահովող արժեքների վրա»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Դիտարկմանը՝ տեսե՞լ է հանձնաժողովի անդամների մոտ այդ ձգտումը, Սաքունցը պատասխանեց, որ քննարկմանը մասնակից այլ անդամներ ևս այդ հարցը բարձրացրել են, և հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է, որ պլանավորում են հանրային քննարկումների ժամանակացույց, որը առաջիկայում կներկայացվի։

Քննարկմանը մասնակից Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ևս կարևորեց սահմանադրական փոփոխությունների ներառականությունը. «Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբանների մասնակցությամբ մշակելու գործընթացը: Հուսով ենք, որ ոլորտային քննարկումների արդյունքում` տարբեր մասնագետների ներգրավմամբ, այդ բացը հնարավոր կլինի շտկել»: Նա նաև կարևորում է, որ հանձնաժողովն իրապես բաց լինի ՔԿՀ-ների առաջարկությունների համար՝ չընկնելով զուտ ֆորմալ մասնակցություն ապահովելու հետևից և չընդունելով բացառապես այն առաջարկությունները, որոնք ի սկզբանե համահունչ են հանձնաժողովի մշակած սկզբունքներին:

Առաջին հանդիպման ժամանակ Լուսինե Հակոբյանը մի քանի հարցեր է հնչեցրել հանձնաժողովի անդամներին՝ կապված կառավարման մոդելի հետ, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության մեջ մարդու իրավունքների բաժնում կատարված փոփոխությունների հետ կապված, որոնք խնդրահարույց էին, ինչպես նաև հետաքրքրվեց ընտրական ոլորտին առնչվող հնարավոր փոփոխություններից ու նրանից, թե Սահմանադրության որ կարգավորումները թույլ չեն տալիս վեթինգ իրականացնել, ինչի մասին խոսում են տարբեր պաշտոնյաներ՝ սկսած արդարադատության նախարարից։ Հակոբյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ դրույթների փոփոխություն քննարկվե՞լ է, ի՞նչ ուղղությամբ են փոփոխություններ լինելու կամ, եթե չեն լինելու՝ ինչո՞ւ: Այս հարցերի հետ կապված հնչել են մասնակի պատասխաններ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում