Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Նախարարի տեղակալին 1000 դոլար կաշառք են տվել. բացահայտում

Իրավապահ համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատոնատար անձանց մասով կոռուպցիոն բանդա է բացահայտել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Գևորգ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2007 թվականի օգոստոս ամսից զբաղեցնելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, մասնավորապես՝ օգտակար հանքավայրերի և դրանց պաշարների և ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքման, պահման և տրամադրման, ՀՀ ընդերքում օգտակար հանածոների պաշարների տեղեկատվական տվյալների տրամադրման լիազորություններով կոնկկրետ գործարքի է գնացել:

Մեզ հայտնի դարձավ, որ նա 2017-2018թթ. ընթացքում ընդունել է կաշառքի դիմաց ընդերքի շահագործմամբ զբաղվող մի շարք իրավաբանական անձանց ընդերքօգտագործման և ուսումնասիրության իրավունքի թույլտվություն տրամադրելու համար համապատասխան նախագծերը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կազմելու, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու ու դրական արդյունք ապահովելու իրավաբանական անձանց ներկայացուցիչների առաջարկը:

Մասնավորապես համաձայնության գալով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց՝ ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման ոլորտը համակարգող ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի, նույն նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, իրեն դիմած և կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ինչպես նաև անձամբ, ստացել է զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ, որնք հետագայում բաշխել է խմբի անդամների միջև:

Նախարարության պաշտոնատար անձանցից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել ընդերքօգտագործման ոլորտում ՍՊ-ը տնօրեններ : Մասնավորապես Ասլան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Քարհանք» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերությանն ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության /ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն/ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գևորգ Սրապիոնի Հովսեփյանին 7 փուլով ընդհանուր 6800 ԱՄՆ դոլար գումար է տվել, որի մի մասը՝ 2900 ԱՄՆ դոլարը, Գ. Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվության իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 1.876.563 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամին համարժեք 3900 ԱՄՆ դոլարը, համաձայն ձեռք բերված նախնական համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 1900 ԱՄՆ դոլարը պահելով իրեն, 1000 ԱՄՆ դոլարը 27.04.2018թ.-ին տալով նույն նախարարության «Ընդերքի գործակալության» ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի, 1000 ԱՄՆ դոլարը 2018 թվականի դեկտեմբեր ամսին տալով նույն նախարարության ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին:

Վերոնոշյալ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի աթոռին եւ վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին : Այս գործը դատարանում քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում