Հուլիսի 21-ին, ժամը 21:25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Ամստերդամ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 56-ամյա Հասմիկ Հ.-ին, որը 2006 թ. մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:








































