«Կան կոնկրետ թվեր, թե ինչ քանակի մարդկանց և ընտանիքների վրա են տարածվում այս փաթեթները։ Եվ ես սա շատ կարևոր գործիք եմ համարում։ Այն, որ ցանկալի կլիներ ավելի մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելու, կարծում եմ, ոչ ոք հակառակը չի պնդի, բայց մենք հասկանում ենք, որ մեր պետությունը ունի սահմանափակ հնարավորություններ և մեր պետությունն ապրելու է նաև այս համաճարակից հետո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով կառավարության 11-րդ միջոցառմանը, որով պետությունը կփոխհատուցի փետրվարին 10 հազար դրամի գազ և 5 հազար դրամի էլեկտրական էներգիա սպառած բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը: Պատգամավորի խոսքով՝ մենք պարտավոր ենք այսօրվա խնդիրները լուծել, բայց մեր ծրագրերը պետք է ուղղված լինեն ապագային։








































