Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: : Այժմ քննարկվում է Բնակչության բուժօգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բշժկական օգնություն մատուցել այլ բուժաշխատողների, այդ թվում` կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավմամբ:
«Այս նոր ներգրավված մարդկանց հնարավոր սխալի դեպքում ինչպիսի՞ իրավական պաշտպանության մեխանիզմներ կան առհասարակ»,- առողջապահության փոխնախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































