Saturday, 25 07 2026
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում

Լռություն մյունխենյան սկզբունքների շուրջ. Մադրիդյան սկզբունքների արձագանքը

Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են անհաղորդ մնալ «մյունխենյան սկզբունքներին», որ օրերս հրապարակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի անվտանգային համաժողովից վերադարձից հետո: Ու թեև դրանք, այսպես ասած, վերնագծված են պայմանական, այդուհանդերձ, քաղաքական ուղերձի կամ ազդակի առումով բավականին հստակ է, որ սահմանված է արցախյան հարցում հայկական մոտեցման նոր նշաձող, որն էապես տարբերվում է նախկինից: Նախկինը գործնականում ամփոփվեց կամ պարփակվեց Մադրիդյան սկզբունքների շրջանակում, որոնք 2007 թվականի նոյեմբերի վերջին ներկայացվեցին կողմերին՝ մոտ մեկուկես տասնամյակի բանակցային գործընթացի տարբեր փուլերից և կարգավորման տարբերակներից հետո: Այդ սկզբունքները, գործնականում, ամբողջ նախապատմության ամփոփումն էր, որ կատարեցին համանախագահներն ու ներկայացրին կողմերին: Հայկական կողմն ընդունեց դրանք՝ որպես բանակցային հիմք, որի վրա էլ հետագայում շարունակվեց արդեն բանակցության մյուս մասը, որը բնորոշվեց կազանյան գործընթացով, պլանով, իսկ 2016-ին էլ փաստացի այդ պլանի իրագործման ռազմական փորձով:

Այդ իմաստով, 2007 թվականը Հայաստանի համար հանգուցային շրջան էր, որովհետև Մադրիդյան սկզբունքները ներկայացնելով, համանախագահներն ըստ էության փորձում էին հասկանալ՝ հնարավո՞ր է շարունակել նույն կերպ, նույն տրամաբանությամբ, ինչ մինչև այդ, թե՞ ոչ: Հայկական կողմը փաստորեն ընդունեց, որ հնարավոր է, թեև, երևի թե հենց Հայաստանը պետք է լիներ դրանք մերժելու հարցում ամենից շահագրգռվածը, որովհետև այդ սկզբունքները ենթադրում են գործնականում այն իրողության ֆորմալացում, ինչի համար ներկայումս Մադրիդյան սկզբունքները բանակցային հիմք ընդունած ուժերը և դրանց շուրջ բանակցողները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին՝ «հող հանձնել»: Հանձնելու հանգամանքը սևով սպիտակի վրա արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում և ուղղակի անհասկանալի է, թե ներկայումս դրա դեմ խոսողները, ունենալով այդ հարցը մերժելու հնարավորություն և կարգավիճակ, ինչու դա չեն արել 2007 թվականին: Առավել ևս, որ կար բավականին պատեհ պահ՝ Ռոբերտ Քոչարյանը հեռացող նախագահ էր, նա 2008 թվականի նախագահի ընտրությանն այլևս չուներ առաջադրվելու հնարավորություն: Ըստ այդմ, նա կարող էր ունենալ սկզբունքները մերժելու և այն, այսպես ասած, հաջորդ նախագահին թողնելու մարտավարական հնարքի տարբերակ:

Մյուս կողմից, այդ հնարքն իհարկե հնարավոր էր իրականացնել միայն այն երկրում, որտեղ գործում է ընտրական մեխանիզմ, և տեղի է ունենում ազատ, ժողովրդավարական ընտրություն: Մինչդեռ Հայաստանում այդ մեխանիզմի բացակայությունը ոչ միայն ներքին, այլևս արտաքին հայտնի իրողություն էր: Դրան զուգահեռ, երբ Հայաստանին ներկայացվում էին Մադրիդյան սկզբունքները՝ ըստ էության բանակցության նախորդ շրջանի ամփոփումը և հաջորդ շրջանի նախանշումը, արդեն պարզ էր նաև, որ ներքին կյանքում սպասվում է լուրջ դիմակայություն: Նախագահի ընտրությանն առաջադրվելու մասին հայտարարել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը հիմնավորապես փոխել էր ներքաղաքական իրողություններն ու 2008-ի նախագահի ընտրության առնչությամբ սպասումները: Բանն այն է, որ մինչ այդ՝ 2007-ի խորհրդարանի ընտրությունն անցել էր գործնականում գերազանցապես ներիշխանական՝ ՀՀԿ-ԲՀԿ պայքարի տրամաբանությամբ, որում հաղթելով, Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, լուծել էր նաև նախագահի անամպ ընտրության հարցը: Ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի իշխանության վարքագիծը Մադրիդյան սկզբունքների հարցում այդ դեպքում, բավականին բարդ է ասել, սակայն առաջին նախագահի վերադարձն ու քաղաքական մրցակցության աննախադեպ սրումն անշուշտ ստեղծել էր բոլորովին նոր իրավիճակ, որտեղ գործող իշխանությունը, չունենալով հանրային լեգիտիմություն, իրեն զգում էր խիստ խոցելի, ըստ այդմ, թերևս, արտաքին որևէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ:

Ներկայումս, թավշյա հեղափոխությամբ ձևավորված լեգիտիմ իշխանությունը փորձում է Հայաստանն ու Արցախը դուրս բերել Մադրիդյան սկզբունքների կորստաբեր տրամաբանությամբ գործընթացից, քայլ առ քայլ: Մյունխենյան սկզբունքները նոր հանգրվան են այդ առումով, և այստեղ հույժ կարևոր է, թե այդ հանգրվանում Հայաստանում կա՞ քաղաքական պատասխանատվություն ոչ միայն իշխանության մակարդակում: Առայժմ որևէ քաղաքական ուժ առարկայորեն չի դրսևորել այդ պատասխանատվությունը, որովհետև զուտ քննադատել, ընդդիմախոսել Փաշինյանի արցախյան քաղաքականությանը մի բան է, բայց դրան զուգահեռ հստակ և միջազգային հանրության համար հասու ձևակերպումով ներկայացնել սեփական դիրքորոշումը՝ բոլորովին այլ բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում