Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցություններ վարել Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»։ Նրա խոսքերով՝ առջևում դեռ շատ աշխատանք կա։
«Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը նվազեցնի մեր համագործակցությունը և ազդի մեր հարաբերությունների վրա», – ասել է Չավուշօղլուն։
Նա նաև նշել է, որ Իդլիբի վերաբերյալ վերջնական որոշում կողմերը կկայացնեն փետրվարի 17-ին, Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո։








































